«Չենք ուզում, որ Սերժ Սարգսյանը փոխվի: Ո՞վ են սրանք: Մոռանում են, թե իրանք ով էն վափշե: Հերիք ա էլի, նադայել ենք եղել»,- այսօր Արարատում եռյակի հանրահավաքի ժամանակ մի խումբ կանայք այսպես աղմկում էին եւ խանգարում ելույթ ունեցողներին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ մի տատիկ մատը թափահարում էր ու բարկացած բղավում, որ «հեսա հելնեմ բեմ՝ քո աչքերը կհանեմ, սպասի»:
Այդ կանայք պնդում էին, որ բարձրանալու են հարթակ ու իրենք էլ ելույթ ունենան, տեսնեն՝ կթողնե՞ն ժողովրդի ձայնը լսվի, թե՞ չէ:
Կանանց փորձում էր հանդարտեցնել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: Տեսնելով, որ կանանց հնարավոր չէ լռեցնել՝ Ավետիս Ավագյանի նյարդերը տեղի տվեցին՝ «Ինչքա՞ն փող են տվել քեզ, ինչքանո՞վ ես ծախվել: Այդպես ծախված էլ ընտրություն ես արել դու: Դո՛ւ ես արել»:
Կարդացեք նաև
Ակտիվ կանանցից մեկը Ավետիս Ավագյանի դեմ փողոցային կռիվ սկսեց, թե «հետս մատով մի խոսի, ռադ եղի». «Քեզ են փող տվել, որ որոշել ես գալ: Օրը մի հատ ղեկավար են փոխում: Մի հատ թողեք սթրվենք»,- դժգոհում էր կինը:
Նա բարձրաձայն սկսեց բողոքել, որ ընդդիմությունը սուտ է խոսում. «Ինքը գիտի՞, որ ես սոված եմ, հերիք է սուտ խոսաք, ժողովրդին կուլ տաք: Թող իրանց մասին մտածեն»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթի ժամանակ կանայք սկսեցին նրան ամոթանք տալ. «Գոնե դու մի խոսա, ամոթ է, ամոթ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Аветис Авагян! Судя по тому, что очень много лет Ваш Шеф утверждал, что ” главный враг нации- это Г. Царукян, а теперь утверждает, что тот же Царукян “–спаситель нации”, возникает вопрос—-за сколько Вы сами продались????? Ответьте, пожалуйста, лично Вам сколько заплатили??