Լրացավ Արմեն Ղուլարյանի 60-ամյակը
Սեպտեմբերի 25-ին լրացավ Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանի ծննդյան 60-ամյակը: Դրանից մի քանի օր անց Իջեւանի ռեստորաններից մեկում՝ «Արոյի օբյեկտում» կայացել է Ա. Ղուլարյանի հոբելյանի տոնակատարությունը; Դրան մասնակցել են նախկին մարզպետի հարազատներն ու ընկերները, նաեւ՝ Իջեւանից բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ: Տոնական միջոցառմանը ներկա չի եղել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
Նշենք, որ հունիսի 1-ին Իջեւանի տարածաշրջանի «Մայիսյան կամուրջ» ռեստորանահյուրանոցային համալիրում նշվել է Հովիկ Աբովյանի 50-ամյակը,այդ միջոցառման ակտիվ մասնակիցներից մեկը եղել է Արմեն Ղուլարյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ