Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայանը՝ հանրահավաքում. «Դուք տեսեք՝ ինչ ալիք է ստանում ժողովրդական շարժումը»

Հոկտեմբեր 03,2014 22:17

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն Արարատում եռյակի հանրահավաքին անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումներին.

«Երկիր մոլորակի վրա կան պետություններ, օրինակ, Անգլիան, ովքեր Սահմանադրություն ընդհանրապես չունեն: Իրավական ակտերով, օրենքներով, քաղաքական կամքով կարգավորում են: Մեր իրականության մեջ արատավոր երեւույթները շատացել են: Ամենափոքր տարրական չինովնիկից, ով ներկայացնում է իբր թե քաղաքական մեծամասնություն, կամայականություններ իրականացնելով՝ ավելի խորը ճգնաժամ է մտցնում: Մարդիկ պայքարի փոխարեն ընտրել են արտագաղթի ճանապարհը՝ հատկապես երիտասարդության շրջանում: Մենք ուզում ենք փոփոխություն մտցնել մեր երկրում»:

Վահե Էնֆիաջյան

Վահե Էնֆիաջյան

Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ԱԺ-ում այդպիսի քառօրյա նիստ չի լինում, որտեղ հասարակությունն իր դժգոհությունը չհայտնի: Նա վստահեցրեց, որ եթե միասնական լինեն, բոլոր մարզերից միասնական գան հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակ՝ կպահանջեն բոլոր փոփոխությունները, որոնք այսօր օրհասական են դարձել. «Խոսում են տնտեսական աճից, տարբեր ծրագրերից, բայց խոսքով ժողովուրդը չի կշտանում, վաղվա օրը չի լուսանում: Բայց մենք կարող ենք մի բան ասել՝ մեր խոսքը գործ է»:

Վահան Բաբայան

Վահան Բաբայան

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի խոսքերով՝ «Մեր կառավարությունը արդեն 5 մլրդ դոլար պարտք ունի, որն արդեն ամեն ծնված երեխա ժառանգում է: Հարց է առաջանում ո՞ւր է գնացել այդ 5 մլրդ դոլարը, ձեր կյանքում ի՞նչն է փոխվել: Դուք ի՞նչ եք տեսել, որ զարգացել է մեր երկրում, որ գոհ լինեիք: Ամբողջ աշխարհում նման բան չկա, Հայաստանը դառնում է հետամնաց մի երկիր, որտեղ մարդիկ միայն հեռանում են: Չեն ուզում ներդրումներ անել, չեն հավատում: Համոզված եմ, շատերիդ ընտանիքներում կան արտագաղթած մարդիկ: Մարզպետը, կառավարությունը, բոլորն են մեղավոր, ովքեր իրենց կոչում են մեծամասնություն: Իրենք պարզ հասկացնել են տալիս, որ ինչ օրենք ընդունում են՝ այդպես էլ պետք է լինի, անկախ նրանից, թե բողոքում է 1000 հոգի, 2000 հոգի, թե 3000: Մենք միայնակ չենք կարող անել: Հոկտեմբերի 10-ին, այն մարդիկ, ովքեր ուզում են պայքարել, չեն վախենում, եկեք Ազատության հրապարակ: Մարդիկ, պաշտոններ զբաղեցրած, շատ անգամ արհամարհական վերաբերմունք ունեն, թե հանրահավաքներին քիչ մարդիկ կլինեն, ոչինչ չեն կարող անել: Բայց դուք տեսեք ինչ քաղաքական ուժեր են միավորվել, այն ուժերը, որոնք խորհրդարանում ամեն օր պայքարում են ձեր համար: Դուք տեսեք ինչ ալիք է ստանում ժողովրդական շարժումը՝ ԲՀԿ, ՀԱԿ եւ Ժառանգություն կուսակցության գլխավորությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Мальчик! Послушай внимательно: если олигарх за год зарабатывает 70млн. дол.(,как твой шеф), то, соответственно , несколько тысяч человек остаются бедными((((((. И не надо вешать лапшу на уши ! …… Если бы не этот закон(который странным образом очень “вовремя” вступил в силу(!?!), то никто бы не вышел на улицу! Теперь понятно, кто настоящая оппозиция, и мы уважаем их ! Учитесь у дашнаков,как нужно Родину любить!

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031