Այսօր Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջեւ:
ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես եկավ հետեւյալ կազմով.
1. Աղաբաբյան Աշոտ – ԱԺ պատգամավոր (թիմի ավագ)
2. Ավագյան Կարեն – ԱԺ պատգամավոր
Կարդացեք նաև
3. Բաբայան Արմեն – ԱԺ պատգամավոր
4. Բադոյան Էդուարդ – ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն
5. Թովմասյան Հրայր – ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
6. Թորոսյան Շիրակ – ԱԺ պատգամավոր
7. Ղասաբօղլյան Արմեն – ԱԺ նախագահի խորհրդական
8. Մինասյան Արծվիկ – ԱԺ պատգամավոր
9. Մինասյան Էրիկ – ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ
10. Նահապետյան Կորյուն – ԱԺ պատգամավոր
11. Նասլյան Արմեն – ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն
12. Շարմազանով Էդուարդ – ԱԺ փոխնախագահ
13. Սահակյան Հովհաննես – ԱԺ պատգամավոր
14. Սամվելյան Արբակ – ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն
15. Սարգսյան Հայկ – ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
16. Քեֆիլյան Սարգիս – ԱԺ պատգամավորի օգնական
17. Ֆարմանյան Սամվել – ԱԺ պատգամավոր
Նշենք, որ թեւ ՀՀ Ազգային ժողովի հավաքականը մարզում էր «Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար խաղացող Բաբկեն Մելիքյանը, պատգամավորները լրագրողներին պարտվեցին 2:0 հաշվով:
Ազգային ժողովի հավաքականին մարզադաշտում աջակցում էին ԱԺ նախագահը եւ աշխատակազմի ներկայացուցիչներ:
ԶԼՄ-ների ընտրանու կազմում հանդես եկան Mediamax.am, News.am, Sport.am կայքերի, «Հայաստանի Հանրապետություն», «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի, «Հ1», «Արմենիա» եւ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունների, Հանրային ռադիոյի եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ԶԼՄ-ների թիմի մարզիչը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն էր:
Խաղի ուշագրավ պահերը «Ֆոտոլուրի» լուսանկարչական ռեպորտաժում: