Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Սիրելի գեղեցիկ քույրիկներ ջան, ձեզ ուղարկողների շալվարները չե՞ք բերել» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2014 21:04

«Պարզվում է՝ մենք ունենք քույրիկների մի խումբ, որին առաջին անգամ հանդիպեցինք Հրազդանում, որոնք եկել եւ պահանջում են ընդդիմության հրաժարականը, որպեսզի այս իշխանությունը մնա: Հիմա այս մի սիրուն քույրիկների խումբն էլ այստեղ է եկել: Եկեք ողջունենք, ծափահարենք»,- Արարատում եռյակի հանրահավաքին աղմկող եւ ընդդիմությանը վատաբանող մասնակիցներին այսպես դիմեց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Կանայք ձեռքով արեցին, թե մեզ ողջունել պետք չի, գնացեք:
Ռուբեն Հակոբյանը շարունակեց. «Սիրելի բարետես, գեղեցիկ քույրիկներ ջան, ձեզ մի խորհուրդ տվեցի Հրազդանում, ասացի, որ նրանք, ովքեր ձեզ ուղարկել են, մյուս անգամ թող շալվարները տան, որ հետներդ բերեք: Չեք բերել: Ես այդ շուրջկալած տղամարդկանց եմ դիմում, ոչ մի բառ մի փոխանակեք այդ մեր բարետես քույրիկների հետ: Թող ծափահարեն նրան, ում ուզում են: Պայմանավորվեցի՞նք»:


Ռուբեն Հակոբյանը հարցրեց՝ դուք կո՞ղմ եք այն բարեփոխումներին, որը կավարտվի ամբողջական իշխանափոխությամբ: Արարատցիները բացականչեցին՝ այո՜:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ չգիտեր այսքան բազմահազարանոց է լինելու Արարատում հանրահավաքը, որովհետեւ քաղաքապետը փորձել էր թաքնվել երեխաների հետեւում. «Ես հատուկ գնացի այն հրապարակը, որտեղ մենք պետք է հանրահավաք անեինք: Պարզվեց, երեխեքը շատ ուզում էին այդտեղ հենց հատուկ այդ օրը երգել, պարել՝ քաղաքապետի հետ միասին: Գնացի եւ իսկապես տեսա, որ խեղկատակություն է: Ուզո՞ւմ եք, որ երեխեքը լավ ապրեն, ուրեմն ատկատներ մի արեք, մի գողացեք, թույլ տվեք, որ ընտրություններին այդ երեխաների ծնողները ազատ, արդար ընտրություն անեն: Հիմա մտածում են ինչ անեն, որ մեր այս եռամիասնությունը չկայանա: Այս քույրիկներին են ուղարկում, մի ուրիշ տեղ ավտոբուսների ճանապարհներն փակում, մի ուրիշ տեղ երեխաներին բերում են ծաղկեփունջ են տալիս, որ մենք այնտեղ ելույթ չունենանք: Դրանք պարզ, պրիմիտիվ քայլեր են, որ անում է իշխանությունը»:

Ըստ Ռուբեն Հակոբյանի, իշխանությունը չունեցավ այն իմաստնությունը, որ միասնական այս պետությունը հանի ստեղծված վատ վիճակից. «Ավելին, այն վերջին քայլերը, որ անում են հիմա, ուղղակի զավեշտ են: Գիտեն, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է կուտակայինին, գիտեն, որ Շրջանառության մասին հարկը հարվածում է ուղիղ մանր բիզնեսին: Ասում են մեզ, թե դուք չեք հասկանում, ուզում ենք լավ ապագա ունենալ, շատ խելացի ենք: Բայց ասում ենք՝ իշխանություն, դու չես հասկանում, թե ժողովուրդն ինչ է ուզում»:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ արտաքին քաղաքականության մեջ էլ մեր երկիրը տապալվել է. «Միջազգային ամբիոններում կորցրել ենք մեր արժանապատվությունը: Օրվա մի կեսը մեկին ենք սեր խոստանում, մյուս կեսը ՌԴ-ին ենք սեր խոստանում, բայց երկուսի կողմից էլ մերժված ենք: Մենք երկուսի վասալն ենք, ասում ենք՝ ինչպես ուզում եք, մեզ հետ վարվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Շալվար էլ ունե*ն:Պրոգրես կա, այո*:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031