Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի գործով փաստաբանը վիրավորվել է

Հոկտեմբեր 03,2014 20:50

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական նիստին այսօր ամբաստանյալներ Ավետիս Ավետիսյանը, Սևակ Մնացականյանը անհամաձայնություն հայտնեցին իրենց պաշտպան Կարեն Քալանթարյանի պաշտպանական ճառին:

Ամբաստանյալները դժգոհում էին, որ իրենց պաշտպանը ճառում հանգամանքները ներկայացնում է միայն իրավական հարթության մեջ, մինչդեռ իրենց գործը իրենք համարում են քաղաքական: Ճառի ընթացքում Ավետիս Ավետիսյանն ու Սեւակ Խաչատրյանը ընդհատեցին պաշտպանին ու արտահայտվեցին, պարոն Քալանթարյանն էլ բարձրաձայնեց անհամաձայնության մասին եւ դատարանին խնդրեց իր պաշտպանյալներին արտահայտվելու հնարավորություն տա:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ ասաց, որ նրանց խոսելու հնարավորություն կտրվի օրենքով սահմանված կարգով, երբ ավարտվի պաշտպանների ճառերը:

Պարոն Քալանթարյանն էլ ճառը ներկայացրեց համառոտ եւ պահանջեց իր երկու դժգոհ պաշտպանյալներին անմեղ ճանաչել ու կայացնել արդարացման դատավճիռ, քանի որ, ըստ փաստաբանի, նրանց գործողություններում բացակայում է հանցակազմը:

Դատական նիստից հետո էլ պարոն Քալանթարյանը պարզաբանեց՝ իրենցի դժգոհել են, որ ինքն իր պաշտպանական ճառում քաղաքական դիրքորոշումներ չի հայտնում. «Բավական երկար ժամանակ է՝ ես իրականացնում եմ իրենց շահերի պաշտպանությունը, հետևաբար այս ընթացքում իրենք պետք է հասկացած լինեին՝ ես կարո՞ղ եմ իրենց պաշտպանությունը իրականացնել, թե՝ ոչ: Նրանք երբևէ ստիպված չեն եղել ինձ ներգրավել իրենց գործով որպես պաշտպան: Եթե ես ցանկություն ունենամ քաղաքական ելույթ ունենալ, կարող եմ անել այլ ձևերով, ես այդ գործի շրջանակում ի պաշտոնե ներգրավված եմ որպես իրավաբան ու պաշտպան»:

Նրա խոսքով, իր պաշտպանյալները կաշկանդված չէին ու կարող էին նախապես ծանոթանալ իր ճառին ու կարծիք հայտնել նախապես. «Նախորդ դատական նիստին, երբ արդեն պատրաստ էր իմ ճառը, նրանք կարող էին ծանոթանալ դրա հետ, բայց չարեցին: Սա, իհարկե, վիրավորական պահվածք է, բայց ընկճվել պետք չէ, քանի որ սա իմ աշխատանքն է: Ես ընդհատեցի իմ ճառը, որովհետև սկզբունքային մարդ եմ ու չեմ սիրում, որ ընդհատում են ինձ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031