Եվրասիական տնտեսական միությունը հոկտեմբերի 10-ին Մինսկի գագաթնաժողովի ժամանակ կքննարկի Հայաստանի անդամակցության հետ կապված միության երկրների անդամակցության վճարային մասնաբաժինների բաշխման հարցը, հայտնել է ՌԴ էկոնոմիկայի զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ 2015թ. Հայաստանը ԵՏՄ-ին միանալու դեպքում անդամակցության վճար չի տա, իսկ միության անդամ երկրների անդամավճարն այժմ տարեկան կազմում է 5,5 միլիարդ ռուբլի, որից 5 միլիարդը նախատեսված է հանձնաժողովների, իսկ 500 միլիոն՝ ընդհանուր տեղեկատվական համակարգ ստեղծելու համար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ