Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը՝ իրեն սուլողներին. «Ես այսօր օգտագործում եմ իմ ձայնի 30 տոկոսը» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2014 20:20

«Ես համարում եմ Արարատը իմ քաղաքը, որովհետեւ ես այստեղ ծնվել եմ: Ուզում եմ քաղաքապետի գործած մանր ժուլիկություններին անդրադառնալ: Ցավ է, որ քաղաքապետերը գիտեն, թե իրենք մարզպետների ենթակա են: Չեն իմանում, որ Սահմանադրությամբ համայնքի ղեկավարն անկախ է, ինքնակառավարման մարմին է»,- այսօր Արարատում եռյակի հանրահավաքին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա ելույթի ժամանակ հավաքվածներից մի խումբ սկսեց սուլել: Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց. «Ինչքան էլ փորձեն ինձ լռեցնել, իմ ձայնը շատ բարձր է: Ես այսօր օգտագործում եմ իմ ձայնի 30 տոկոսը»:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ով էլ լիներ քաղաքապետը, ոչինչ չէր փոխվելու այս քաղաքի կյանքում, որովհետեւ փոփոխություններ պետք է լինեն վերեւից. «Ես կարող եմ ասել, թե ինչի են խուսափել, որ մենք Վազգենի արձանի մոտ հանրահավաք անեինք: Որովհետեւ վախեցել են, որ Վազգենի ազատական հոգին մեզ թեւավորելու է: Ձեր էներգետիկան, ձեր դուխը, ձեր միասնականությունն է որոշելու, թե ինչ է բերելու հանրահավաքը հոկտեմբերի 10-ին»:

Նա ասաց, որ տնտեսագետ չի ու չի խոսի աղքատությունից, գործազրկությունից, արտաքին պարտքից. «Բայց ես կխոսեմ արտագաղթից: Այն մեր չարիքների չարիքն է, հարվածում է զորակոչին, մեր բոլորի ընտանիքների անվտանգության ապահովմանը: Ես չեմ բարձրաձայնի, թե ինչ թվով ենք մենք այժմ զորակոչ անում՝ նախորդ տարիների համեմատ, դրանք խայտառակ փոքր թվեր են: Ես ցավ եմ ապրում, որ եթե նախորդ տարիներին լեռնային, նախալեռնային գյուղերից, քաղաքներից մարդիկ գնում էին արտագնա աշխատանքի, այսօր մեր արարատյան գյուղերն են դատարկվում: Մենք միշտ խոսում էինք, որ սահմանամերձ գյուղերից են գնում, բայց ցավը նա է, որ Արարատում էլ մի բան չի: Իմ հարազատ գյուղում տասնյակ տներ փակ են, աշխատողների գալի մասը դրսում են: Մեր իշխանությունը ժողովրդից օտարված է: Ժողովուրդը չի ընտրում ոչ իր պատգամավորին, ոչ քաղաքապետին: Ընտրում է դրանց փողը, պետական մարմինները: Ամեն ինչ գլխիվայր է մեր երկրում»:

Գագիկ Ջհանգիրյանը մեկնաբանեց, թե ինչու չստացվեց իշխանափոխությունը 2008-ին. «Այն ուժերը, որ մեր հետ չէին, այսօր մեզ հետ են: Հիմա մենք միասին ենք, միասնական ենք: Ես ձեզ ասեմ՝ շատ այսպիսի շանսեր չենք ունենալու»: Նա պատմական որակեց ՀՀ պատմության մեջ այն փաստը, որ երեք խորհրդարանական ուժեր միասնական են հանդես գալիս մեկ օրակարգով.

«Իհարկե, մենք առանձին տարբերություններ ունենք, որոշակի գաղափարներով տարբերվում ենք: Մենք ավելի արագ էինք ուզում սա անել, բայց մեր մյուս գործընկերները համոզվեցին, որ պաշտոնների փոփոխությամբ համակարգը չի փոխվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Вам должно быть стыдно, г. Джангирян! Ибо Вы. бывший чиновник, хорошо понимаете,что этими вашими акциями именно в эти дни, наносите большой вред Государству! Я очень разочарован и Вами, и Левоном Тер-Петросяном,которого всегда уважал! Поверьте,таких разочарованных очень много!

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031