Ադրբեջանցի քաղաքական փախստականները Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստի ժամանակ բողոքի ակցիա են արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ելույթի ժամանակ:
Ինչպես փոխանցում է «Կոնտակտ»-ը, հոկտեմբերի 2-ին ակտիվիստները, որոնք հագել էին Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների նկարներով կարմիր շապիկներ, շենքի ներսում բացականչում էին՝ «ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին»:
ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորի լռություն պահպանելու հրահանգից հետո, նրանք իրենց ակցիան անձայն են շարունակել՝ ձեռքերը վեր բարձրացնելով:
Ան Բրասյորն իր հերթին Մամեդյարովից բացատրություն է պահանջել Ադրբեջանում ակտիվիստներից ձերբակալելու համար: Սակայն վերջինս շրջանցել է այդ խոսակցությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ