ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր Արարատում եռյակի հանրահավաքին տեղեկացրեց, որ կառավարության հետ բանակցություններ են վարել Շրջանառության հարկի հետ կապված եւ իրենց ասել են, թե բերելու են կոմպրոմիսային տարբերակ. «Գագիկ Խաչատրյանը, որպես կոմպրոմիս, ասում է, թե ձեռնպահ կմնան ՓՄՁ-ներում անհարկի ստուգումներից: Սա ՓՄՁ- ի մասին օրենքի խախտում է: Նշանակում է, որ մինչեւ այդ ստուգումներ են արել հարկի-անհարկի:
Կա Հովիկ Աբրահամյանի հրամանը Գագիկ Խաչատրյանին, թե այլեւս ստուգումներ իրականացնելուց խուսափեք: Սա բերել են որպես կոմպրոմիս, իրականում մեծ ու փոքր բիզնեսը բերել իրար դեմ են կանգնեցրել: Խնդիրը շատ պարզ է, խոշորին չի կարողանում կպնի, փոքրին ասում է ինձ ցույց տուր»:
Արամ Մանուկյանի խոսքերով՝ «Ես Գագիկ Խաչատրյանին հարցրի՝ եթե սրա արդյունքում 500 փոքր ձեռնարկություն փակվի՝ հրաժարական կտա՞ս: Ասաց՝ չէ, ինչի հրաժարական տամ: Գալուստ Սահակյանին հարցրի՝ եթե այսօրվանից սկսած մի ամսվա մեջ 500 փոքր ձեռնարկություն փակվի՝ կպահանջե՞ս կառավարության հրաժարականը: Ասաց՝ չէ, ինչի՞ պիտի պահանջեմ: Ժողովուրդ, այս մարդիկ հստակ խոստովանում են, որ այս օրենքի կիրառման արդյունքում փակվելու են ՓՄՁ-ները: Եթե մարդը տունը հաց տանելու տարբերակ չունի, ի՞նչ է՝ անելու, պետք է արտագաղթի: Ասում եմ՝ ձեզ հետաքրքրո՞ւմ է՝ չէ: Իրենց հետաքրքրում է բյուջեի կատարողականը:
Թե ինչ կլինի այս ժողովուրդը, ուր կգնան՝ թքած կունենան: Իրենք չեն ուզում դուք Հայաստանում ապրեք, ուզում են ուտեն մինչեւ վերջ ու չկշտանան: Չկշտանալը միակ պատժի ձեւն է, դաժան պատիժ է: Բոմժի քաղցը եթե իմանաք ինչ է ուզում, ուղտի ծարավը՝ ուղտը ինչքան խմի՝ էլի ծարավ է: Այս իշխանությունները սահման չունեն, կլպելու են մինչեւ վերջ: Բեռն ավելանալու է այնքան, ինչքան ձայն չհանեք: Սա մարտահրավեր է: Կամ մենք դիմանում ենք սրան, կամ ինքը քշում է բոլորին Հայաստանից: Որպեսզի բոմժի քաղցը չշարունակվի մինչեւ վերջ, հարկավոր է այս մարդկանց ասել՝ թողեք այս երկիրը: Հոկտեմբերի 10-ին պիտի այդ մարդանց ասենք՝ դավայ դասվիդանիյա»:
Կարդացեք նաև
Նա կոչ արեց աշնան արեւը կուտակած, համարձակ գալ հանրահավաքի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ