Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղցած չէին սպասումը» չի գա դատարան.տուժող կողմը ասաց՝կդիմի նախագահին, գլխավոր դատախազին

Հոկտեմբեր 03,2014 18:40

Դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատարանը մերժեց տուժող Արթուր Հակոբյանի պաշտպան Ռուբեն Բալոյանի միջնորդությունը: Տուժողի ներկայացուցիչը միջնորդել էր, որ դատարան գան «Քաղցած չէին սպասում» հաղորդման հեղինակ Սուրեն Շահվերդյանն ու նկարահանող Դավիթ Վարդանյանը: Ըստ ներկայացուցչի, հակասություններ կային նրանց տված ցուցմունքների եւ դատարանում ձեռք բերված ապացույցների միջեւ. մասնավորապես, ասվել էր, թե օղի են խմել, մինչդեռ Վարդան Պետրոսյանը, նաեւ նրա հարեւանն ասել էին, որ նկարահանման օրը եղել է բաժակներում իմիտացիայի համար՝ ջուր: Տուժող կողմից՝ Էմմա Հակոբյանն ասաց, թե իրենց միջնորդությունը եթե չբավարարի դատարանը, իրենք կբողոքեն հանրապետության նախագահին եւ գլխավոր դատախազին:

Vardan Petrosyan 2Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գործում առկա է մի փաստաթուղթ, համաձայն որի իր պաշտպանյալը եղել է սթափ, դա դատական բժշկի կողմից տրված փաստաթուղթ արձանագրությունը, որը նա պնդել է դատարանում նույնպես:

Դատարանը մերժեց այս միջնորդությունը, հղում անելով քրեական դատավարության օրենսգրքին, համաձայն որի վկային պետք է կանչել դատարան միայն այն դեպքում, երբ նա կասի մի այնպիսի հանգամանք, որը ապացույց կգնահատվի, իսկ երկրորդ հանգամանքն այն էր, որ ըստ դատարանի, խմելու հանցանքը մեղադրանքի ծավալից դուրս էր:

Vardan Petrosyan 3

Դատարանը մերժեց նաեւ Սիրանույշ Տռուզյանի լազերային սկավառակը կցել գործի նյութերին, հետազոտելը, որը միջնորդության ձեւով ներկայացրեց պաշտպանական կողմը: Դատախազ Արթուր Սարգսյանի գնահատմամբ.«Ներկայացվածը էմոցիոնալ ֆոնի վրա արված հարցազրույց է, եւ որեւէ նշանակություն չունի, թե որտեղ է մեքենայի մեջ նստել Էմման»:

Ս.Տռուզյանը ներկայանալով տուժողի ընկերուհի, հարցազրույց էր տվել, ասելով, թե «նիվա» մեքենայի մեջ ով որտեղ է նստել:

Vardan Petrosyan 4

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանն ասաց, որ միջնորդությունը մեղադրանքի ծավալից դուրս է, անձանց նստելու դիրքն էլ կապ չունի վթարի հետ:

Դատարանը հետաձգեց Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասով, բավարարելով ոստիկանության փորձագետ Թորգոմ Եգորյանին դատարան հրավիրելով, նրա հետ հաջորդ դատական նիստին կճանաչվեն ճանապարհային ոստիկանության երկու տեսուչները,երկրորդ ընթերական, եթե իհարկե գոյություն ունի Գրիշա Գասպարյան անուն-ազգանունով ընթերակա: Կդատակոչվի նաեւ դեպքի վայրի արձանագրության տակ չստորագրած, քննչական գործողությանը սակայն մասնակցած ոստիկանության աշխատակից Մկրտիչ Խուդավերդյանը:Տարօրինակ էր, որ մի դեպքում դատախազը չառարկեց երկրորդ ընթերակային դատարան կանչելու, մի դեպքում էլ հայտարարեց, թե որպես այդպիսին նա չկա:

Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց լուսանկարներ, բախման վայրում կատարված:
Նա հայտարարեց, որ կան հետքեր, որոնք չեն եղել, սակայն քննիչի կողմից դրանք գծվել են, եւ կան հետքեր, որ եղել են, սակայն արձանագրության մեջ տեղ չեն գտել:
Ըստ նրա, նախաքննության ժամանակ, Նիվայից թափված հեղուկի մասին ոչինչ չի եղել, իսկ Գագիկ Շամշյանի նկարածի վրա այդ հետքերն անզեն երեւում էին: Ի դեպ, Շամշյանի այդ նկարը դատարանին էր ներկայացրել Ռուբեն Բալոյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը իր համակարգչով ցույց տվեց Նիվայի ձախ անվադողի կողմից արված հետքը, սպիտակ գույնի: Նա հայտնեց, որ հետքն ավարտվել է կողնակում.«Մինչդեռ, լուսանակում երեւում է ՝հետքը չի ավարտվում, այն շարունակվում է»:

Ռուբեն Բալոյանը ռեպլիկի կարգով նկատեց, որ «եթե այսպես շարունակվի, ապա դատաքննությունը կավարտվի 2015-ին»:

Ն.Բաղդասարյանը ասաց, որ քննիչը չի արձանագրել հետքերը, իսկ Վարդան Պետրոսյանի մեքենան էլ դուրս չի եկել կողնակ:

«Վարդան Պետրոսյանն էլ ընդհանրապես մեքենայում չի եղել, ինչ ուզեք կասեք». տեղից ռեպլիկի կարգով ասաց Էմմա Հակոբյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը խոսեց նաեւ քննչական գործողություններին մասնակցած փորձագետ Թորգոմ Եգորյանի մասին: Պարզ չի եղել, թե նա ինչ դատավարական կարգավիճակով է մասնակցել, մասնագե՞տ է հրավիրված եղել, թե՞ փորձագետ: Սրան հակադարձեց դատախազը, նկատելով, որ «գործի ոչ լրիվությունը» չի կարող լրացվել քննիչի, դատախազի, ընթերակաների ցուցմունքներով», եւ նաեւ «արդարացրեց» նախաքննության մարմնի ակնհայտ բացթողումը, ասելով. «Բլանկի մեջ ձեւ չկա լրացնելու: Նա փորձագետ է: Ձեւաթղթի յուրահատկությունից է, որ գրվել է մասնագետ»:

Հետեւեց պաշտպանական կողմի մեկ այլ միջնորդություն.դատարան հրավիրել քննիչ Հայկարամ Հակոբյանին: Դատարանը մերժեց այս միջնորդությունը նույնպես:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. NY says:

    Да по- русски говоря,”Не ждали” или еще лучше “Непрошенные гости” хуже татарина, да еще и голодные. Боком вышла передача, с таким знаменательным и предопределенным названием.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031