Արարատում եռյակի հանրահավաքին Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ամոթանք տվեց Արարատի քաղաքապետին, որը չէր արտոնել իրենց հանրահավաքը ասելով, թե երեխաները միջոցառում ունեն: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, քաղաքապետը թաքնվում է երեխաների ետեւում: Նա հայտարարեց, որ իրենց համար չկա այլ գործընթաց, քան ամբողջական իշխանափոխությունն է:
Նրա խոսքերով՝ իշխանության բարեփոխումների ծրագիրը սկսում է Շանթ Հարությունյանին ու նրա որդուն դատապարտելով, վերջանում է Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելով. «Եթե ուզում ենք, որ տուգանքների հաշվին մարդիկ չհարստանան, որ Հայաստանում գնդապետը պաշտպանված լինի, իր վրա կրակելուց հետո ինքը մեղադրյալ չդառնա, չունենք այլ ճանապարհ, քան իշխանափոխությունն է»:
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանը բացատրեց արարատցիներին, թե ինչու իրենք վարչապետի փոփոխություն չեն պահանջում. «Ասեմ ինչի չենք ուզում վարչապետի հրաժարական, որովհետեւ Հովիկ Աբրահամյանից հետո նշանակելու են Սուրիկ Խաչատրյանին: Ահա թե ինչու չենք ուզում: Հայաստանում եզակին իրավիճակ է ստեղծվել խորհրդարանական երեք ուժեր այսօր միասնական կանգնած՝ պայքար են սկսում՝ երկրում ամբողջական փոփոխություն իրականացնելը: Այլ շանս չի լինելու: Ես ձեզ խնդրում եմ՝ ովքեր դժգոհ են, ձեր հարազատներին, բարեկամներին, ովքեր ուզում են փոփոխություններ, երկու օր շուտ եկեք Երեւան հոկտեմբերի 10-ին, միասնական պայքարենք: Կարող է վերջում ճանապարհները փակեն: Հաղ-թա-նակ: Պինդ եղեք, իրար հետ ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ձեզ հոկտեմբերի 27 նվիրեցին, այդ դուք հոկտեմբերի 10 անգամ չեք կարող նվիրել: