Այսօր Արարատում եռյակի հանրահավաքն անցնում է շատ թեժ մթնոլորտում: Ինչպես հայտնի է, Արարատի քաղաքապետը չէր ուզում արտոնել այդ հանրահավաքը՝ ասելով, թե միջոցառում ունեն հրապարակում:
Եռյակի հանրահավաքում Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ բնակիչները սկսեցին աղմուկ բարձրացնել՝ թե «չենք ուզում իշխանափոխություն, դուք եք մեղավոր, գնացեք ձեր տները, փոշի մի արեք»:
Մի խումբ կանայք սկսեցին այնպես խանգարել հանրահավաքը, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, դիմելով այդ կանանց՝ հարթակի վրայից ասաց. «Ով ձեզ ուղարկել է, շալվարները տվե՞լ է, որ հետներդ բերեք, չի՞ տվել»:
Կարդացեք նաև
Կանայք բարկացան ու ավելի բուռն սկսեցին աղմկել: Նրանք բացականչում էին՝ «քո շալվարը պետք է հանենք, քո»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կեցցե հայոց հեզ ստրուկները:Շալվար տվեք , թող հագնեն: