Սյունիքի մարզպետարանի կայքից Aravot.am-ը տեղեկացել էր, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2014 թ. ներկայացրել է գիտական աշխատանք եւ ստացել պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան:
Aravot.am-ին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից հայտնել էին, որ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր չի լինում, եւ Սուրիկ Խաչատրյանն էլ երբեք գիտական ատենախոսություն չի պաշտպանել եւ թեկնածուական աստիճան չունի:
Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ: Նա խորհուրդ տվեց շփվել անձի հետ, նոր գնահատականներ տալ.
«Մի քանի առիթ ունեցել եմ շփվելու, եւ այդ առիթների ընթացքում քննարկել ենք մի քանի հարցեր պատմությունից, իմ մոտ տպավորություն էր, որ այդ մարդն, իրոք, տիրապետում է պատմությանը»:
Իսկ այն հանգամանքը, թե պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր չի լինում, քաղաքապետը չցանկացավ մեկնաբանել. «Ես գնահատելու իրավունք չունեմ, սա մասնագետների խնդիր է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Պարսկահայո*ց:
Քուրդ-եզդիական:
Որ չգիտես մի խոսա:
«Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ»… Իսկ կարելի՞ է իմանալ, թե ինչ առնչություն ունի Կարեն Գրիգորյանը այս պատմության հետ` ինքը նույնպե՞ս պատմա-խոհա-փիլիսոփայական գիտ. դոկտոր է, թե՞ ԲՈՀ-ի ղեկավարն է… Թե՞ գրում եք մի բան գրելու համար միայն:
Այս նյութի վերնագիրը արդյո՞ք հայերեն է: Իմ մոտ, տիրապետել: Որտե՞ղ են այս մարդիկ հայերեն սովորում: Փորձեք այն դարձնել այսպես. Ես այն տպավորությունն ունեցա (ստացա), որ Ս.Խ-ն իրոք պատմություն գիտի: Ու համեմատեք ձեր գրածի հետ: Հետո էլ խոսում եք, թե պատմափիլիսոփայություն կա թե չէ: Դուք ձեր հայերենից խոսեք: