Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դարձյալ վիճարկվում է Սահմանադրական դատարանում

Հոկտեմբեր 03,2014 15:49

«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հարակից փոփոխություններով սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմումը այսօր ներկայացվեց Սահմանադրական Դատարան (դիմումը և կից փաստաթղթերը 500 էջ):

Դիմող ԱԺ 33 օրենսդիրները՝ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի պատգամավորները, նաեւ Էդմոն Մարուքյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների այլ պատգամավորներ չեն միացել դիմումից) ՍԴ-ից խնդրում են

Ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 5, 6, 8, 14.1, 31, 34, 36, 37, 42, 42.1, 43, 44, 45, 48, 62, 75, 83.5, 89-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից՝ 21.06.2014թ. ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-67-Ն),

«Ներդրումային ֆոնդերի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-68-Ն),

ՙՀայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-69-Ն),

«Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-70-Ն),

«Եկամտային հարկի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-71-Ն),

«Սնանկության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-72-Ն),

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-73-Ն),

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-74-Ն), ՙԿենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-75-Ն),

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-76-Ն),

«Պետական կենսաթոշակների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-77-Ն),

ինչպես նաև նշված օրենքների հետ համակարգային կապի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 22.12.2010թ. ընդունված ՙԵկամտային հարկի մասին՚ Հայաստանի Հանրապետության ՀՕ-246-Ն օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները:

Բ) Հաշվի առնելով խնդրի հասարակական մեծ հնչեղությունը և հիմք ընդունելով ՙՍահմանադրական դատարանի մասին՚ ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 6-րդ մասը, գործի դատաքննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով:

Գ) Մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ Օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 71-ր և 81–րդ հոդվածները, քանի որ դրանց գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը՝ 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատող անձանց համար կհանգեցնի նրանց սեփականության իրավունքի անհամաչափ և ոչ իրավաչափ սահմանափակմանը, կենսամակարդակի նվազմանը, ինչպես նաև պետության կողմից ստանձնելիք երաշխիքների անհամաչափ բեռնվածությանը: Այն կարող է ունենալ նաև չվերականգվող սոցիալ-տնտեսական բացասական հետևանքներ:

Այս դիմումի ներկայացուցիչները դարձյալ Արծվիկ Մինասյանը, Արտակ Զեյնալյանը եւ Մերի Խաչատրյանն են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031