Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործ. «Մի կասկածեք դատարանի տեսողության վրա»

Հոկտեմբեր 03,2014 15:19

Աբովյանի դատարան էր այսօր ներկայացել Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով քաղաքացիական հայցվոր, գյուղատնտեսական ծրագրերի պետական հիմնարկի ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանը: Նա դարձյալ պնդեց 2 մլն 600 հազար դրամի հայցը եւ դատավոր Վաղինակ Մկրտչյանի հարցին, թե ի՞նչ սկզբունքներով է գնահատվել, որտեղի՞ց այդ գումարը, քաղհայցվորը պատասխանեց, որ ավտոմեքենայի գինը իրենք ճշտել են ինտերնետային կայքերից եւ այլ փաստաթղթեր գոյություն չունեն, ինքնուրույն են կատարել գնահատումը: Ինտերնետային կայքեր ասելով նա նկատի ուներ միայն Avto.am-ը:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ճշտեց, թե պահանջվող գումարը մեքենայի շուկայակա՞ն արժեքն է, հայցվորը պատասխանեց՝ այո եւ Նիկոլայ Բաղդասարյանը հղում անելով փորձագետի եզրակացությանը, որ հետվթարային վիճակում ավտոմեքենայի մնացորդային արժեքը կազմել է 737 հազար դրամ, հարցրեց, թե արդյոք մնացորդային արժեքը չպետք է հանվի շուկայականի գնից եւ այդ գումարն էլ պահանջվեր ԱՊՊԱ-ից, այլ ոչ թե Վարդան Պետրոսյանից: Քաղհայցվորը պատասխանեց, որ ԱՊՊԱ-ից իրենք գումար չեն ստացել եւ դեռ պարզ էլ չէ, թե քրեական գործով ո՞վ է մեղավոր կողմը:
Տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալայանն էլ ասաց, որ այստեղ պարզաբանման ենթակա հարց չկար, որ քաղհայցվորը 2 մլն 600 հազար է ուզում եւ ոչ թե 3 մլն եւ 400 հազար դրամն էլ զիջում է անում: Ըստ Բալոյանի, հայցվորի իրավունքն է՝ ումից պահանջի գումարը. ԱՊՊԱ-ից, թե՞ ամբաստանյալից: Մեղադրող Արթուր Սարգսյանն էլ ասաց, որ հայցադիմումի հարցը պետք է լուծվեր դատավճռով, այլ ոչ թե այսպիսի ընթացակարգով:

Vardan_Petrosyan_7-2

Vardan_Petrosyan_7-5 Vardan_Petrosyan_7-3 Vardan_Petrosyan_7-4

Դատավորը հրապարակեց այս տարվա ապրիլի 4-ին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին: Դատական նիստն այս պահին ընդհատվել է, քանի որ մեղադրանքի կողմը ապացույցը «վերհիշելու» համար ժամանակ խնդրեց, իսկ Նիկոլայ Բաղդասարյանն էլ դիմեց դատարանին, որպեսզի թույլ տրվի իր հետ բերված հեռուստացույցը տեղադրվի դատական նիստերի դահլիճում՝ հաջորդ միջնորդության հետ կապված: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը պնդում էր, որ կարելի է ցուցադրումը կատարել համակարգչով, նաեւ ասաց՝ «մի կասկածեք դատարանի տեսողության վրա» եւ դիմեց դատական կարգադրիչներին, որպեսզի հեռուստացույցի փոխարեն դատարանի համակարգիչը տեղադրվի նիստերի դահլիճում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031