Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փոքր բիզնեսին ուղղորդում են ցույցերի»

Հոկտեմբեր 03,2014 15:13
Tatul Manaseryan

Փոքր ու միջին ձեռնարկության ներկայացուցիչներին ոմանք ուղղորդում են, որպեսզի նրանք բողոքի ակցիաներ անեն: Այսօր «Անալիտիկ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով` ցույցի մասնակիցների մեջ կան նաեւ գյուղացիներ, որոնք որեւէ առնչություն չունեն խնդրի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է «Շրջանառության հարկի մասին» օրենքը, ինչի դեմ էլ բողոքի ակցիաներ են անում մի շարք շուկաների առեւտրականներ: Ըստ նրանց, օրենքը պահանջում է փաստաթղթաշրջանառություն ցույց տալ, սակայն իրենք ի վիճակի չեն դա անել:

Թաթուլ Մանասերյանի խոսքերով` «Ինձ մոտ իրոք տպավորություն կա, որ փոքր բիզնեսին ոմանք ուղղորդում են, որովհետեւ, եթե իրենց հստակ ասվել է` եթե մերժում են տալ փաստաթուղթ, կլինի խոշորից, կամ մանրից, կարող են ասել, չեն տալիս, մատնանշել աղբյուրը: Հայաստանում բարդույթ կա, իրենց խաբում են, իսկ իրենք ամաչում են աղբյուրը մատնանշել: Այսպես, կամ պիտի շարունակենք գուրգուրել ստվերը, սիրել, պաշտել այն խոշոր ձեռնարկատերերին, որոնք արհամարհում են ժողովրդին, պետությանն էլ թալանում են, կամ պիտի խիզախ լինենք: Այստեղ հստակ քաղաքացիական դիրքորոշում պետք է դրսեւորել»:

Ըստ Թաթուլ Մանասերյանի, կառավարությունն ու Ազգային ժողովը թերացել են, նրանք այս օրենքն ընդունելուց առաջ պետք է հանրությանն իրազեկեին, հանրային բաց քննարկում անեին. «Սրանց բացակայության պայմաններում, բնականաբար, դժգոհություններ կլինեն»:

Տնտեսագետի փոխանցմամբ, Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելով, Հայաստանի տնտեսությունում փոփոխություններ կլինեն. մասնավորապես, պարոն Մանասերյանը հույս հայտնեց, որ մենաշնորհների դեմ պայքարն արդյունավետ կլինի:

Բացի այս, ըստ պարոն Մանասերյանի, ի տարբերություն տեղական մենաշնորհների, ԵՏՄ անդամ երկրների մենաշնորհներն ավելի հզոր ներուժ ունեն եւ, բնականաբար, օգտվելու են այդ հանգամանքից` մուտք գործելու հայկական շուկա: Իսկ ԵՏՄ-ին անդամակցելով, հայկական արտադրողների արտադրությունը հարյուրապատկվելու է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031