Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Ռուսաստանին այլ բան չի մնում, քան «Նաիրիտ» գործարանի վերագործարկելը»

Հոկտեմբեր 03,2014 15:01

Երեկ կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի նախագիծը, որը հոկտեմբերի տասին Մինսկում քննարկման կդրվի:

Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով մեծ է հավանականությունը, որ այս անգամ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ։ Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում պրն Սաֆարյանը ներկայացրեց, որ առաջին հերթին այդ անդամակցությունը Հայաստանին տալու է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ։ Բացի նշվածներից, ըստ Պրն. Սաֆարյանի, շատ գործարանատերերի տնտեսական կապերը հնարավոր կլինի վերականգնել Ռուսաստանի հետ։

Պրն Սաֆարյանի խոսքով՝ որքան էլ որ Եվրոպական շուկան կայացած շուկա է, այնտեղ Հայաստանը մինչեւ այս միայն կարողացել է հումք իրացնել. «Մինչդեռ ռուսական շուկայում մենք կարող են մեքենաշինական եւ սարքաշինական ապրանքներ իրացնել»։ Նա տեղեկացրեց, որ նամակ է ուղղել Ռուսաստանի վարչապետի տեղակալին եւ Սիբիրուրալյան նավթարդյունաբերական համալիրին՝ Հայաստանի կաուչուկի արտադրանքը իրացնելու եւ գործարանները վերագործարկելու մասին. «Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցների արդյունքում ոչ ԱՄՆ-ն, ոչ Ճապոնիան, ոչ էլ Գերանիան այլեւս չեն մատակարարելու Ռուսաստանին քլորոպրենային կաուչուկ, իսկ քլորոպրենային կաուչուկը համարվում է մոնոպոլ արտադրանք, այս դեպքում Ռուսաստանին այլ բան չի մնում, քան «Նաիրիտ» գործարանի վերագործարկելը»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031