Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ պատվիրակներին մտահոգում է Ադրբեջանի կողմից կաշառված պատգամավորների հարցը

Հոկտեմբեր 03,2014 14:58

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) շրջանառության մեջ էր դրվել ևս մեկ նախաձեռնություն, որում փաստվում էր Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը:

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը ընդունել է այս հայտարարությունը, որի հիման վրա շրջանառության մեջ է դրված ևս մեկ նախաձեռնություն` կապված Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի հետ:

Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում շեշտեց, թե այս նստաշրջանը հատկապես նշանավորվեց այն իմաստով, որ բոլորն անխնա քննադատում էին Ադրբեջանին` երկրում մարդու իրավունքների ոլորտում եղած խայտառակ վիճակի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԽ նախարարների խորհրդի` Ադրբեջանի նախագահության ընթացքում ևս բազմաթիվ անձինք են ձերբակալվել: Արփինե Հովհանիսյանը մանրամասնեց. «Իրավական հարցերով հանձնաժողովն ընդունեց հայտարարություն` դատապարտելով այդ վիճակը: Իսկ դա նշանակում է ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը:

Զուգահեռաբար կա նաև նախաձեռնություն Ադրբեջանի նախագահության ընթացքում քաղբանտարկյալների մասով, որ հետո պետք է զեկույց դառնա: Շրջանառության մեջ դրվեց ևս մեկ նախաձեռնություն, ԵԽ հրավիրված փորձագետների մասով, որոնք բոլորը Ադրբեջան վերադառնալուց հետո ձերբակալվել են»:

Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ` բացի պաշտոնական քննարկումներից՝  կազմակերպվել է նաև հարակից միջոցառում մի քանի ԵԽԽՎ պատվիրակների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը և կաշառված պատգամավորների հարցը:

Արփինե Հովհաննիսյանը եզրափակեց. «Սա հատկապես կարևորում եմ, քանի որ ամբողջ ԵԽԽՎ-ն է խոսում այն խայտառակ կաշառակերության մասին, որ տիրում է Ադրբեջանի հետ կապված»:

Հավելենք, որ կան հստակ տեղեկություններ, որ եվրոպացի պատգամավորներից 128-ը ամեն ամիս պարտաճանաչ կերպով աշխատավարձ է ստանում Ադրբեջանի իշխանություններից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ու ամենահետարքիքրը այն է, որ բոլորը միանգամից միահամուռ սկսեցին նկատել ազերիների խախտումները այն բանից հետո, երբ Ադրբեջանը անցում կատարեց Ռուսաստանի կողմը, ինչը սկսվեց զենքի առևտրից ու վերաջացավ ԱՄՆ-ին Կասպիս ծովից ռադ անելով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031