Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չափազանց դժվար է Հայաստանում աշխատել իրական գին, իրական քանակ արտացոլող փաստաթղթով»

Հոկտեմբեր 03,2014 14:40

Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ առեւտրականների բողոքներին, տեղեկացրեց, որ կառավարությանը շուտով օրենքում փոփոխություններ կատարելու մի քանի առաջարկներով են հանդես գալու, որոնք քննարկվել են հանրային խորհրդում. «Օրինակ, նրանք, ովքեր ցանկանում են աշխատել առանց փաստաթղթերի՝ վճարեն 3,5 տոկոս հարկ, իսկ նրանք, ովքեր ցանկանում են եւ կարող են փաստաթղթերով աշխատել, վճարեն մեկ տոկոս հարկ»։ Մեկ այլ ճանապարհ էլ պրն Սաֆարյանը համարում է հաստատագրված վճարի ճանապարհը, որի դեպքում հնարավոր կլինի փաստաթուղթ չներկայացնել եւ հաստատագրված վճարով աշխատել։

Նրա խոսքով՝ երկու բարդություն կա խնդրի շուրջ.«Առաջինն այն է, որ առեւտրականները ավելորդ անգամ չեն ցանկանում հարկային տեսուչներին իրենց մոտ տեսնել, իսկ երկրորդ՝ առեւտրականների հարաբերությունները վատանալու են նրանց հետ, որոնցից նրանք ապրանքներ են վերցնում»։
Նրա խոսքով՝ օրենքը փոխելու ռազմավարական քայլը ճիշտ է կատարված, սակայն տակտիկական թերություններ շատ կան։

ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին էլ ասուլիսի ընթացքում օրենքի մասին խոսելիս, նշեց որ չափազանց դժվար է Հայաստանում աշխատել իրական գին, իրական քանակ արտացոլող փաստաթղթով, քանի որ մատակարարները շատ անգամ ստիպված են գնի կամ քանակի հետ լուրջ փոփոխություններ կատարել, որն էլ արտացոլվում է վերջնական վաճառողի վրա, որը հենց ստուգումների առաջին թիրախն է դառնում. «Այն, ինչ արվում է, ճիշտ է արվում, պետք են բարեփոխումներ, պետք է թեթեւացնել հարկային բեռը, բայց թե ինչպես է դա արվում՝ շատ սխալ կերպով է արվում։ Ճիշտ Է տրամադրել ընտրելու հնարավորություն»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031