Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԵվրԱզԷս-ին միանալու Հայաստանի գործընթացը մոտենում է ավարտին, փոխանցում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
«Այժմ ավարտին է հասնում Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության գործընթացը, ակտիվորեն բանակցություններ են տարվում Ղրղըզստանի հետ: Վստահ եմ, որ ապագայում այս միության անդամների թիվը կավելանա», – ասել է Պուտինը հոկտեմբերի 2-ին կայացած «Ռոսիա Զավյոտ» տնտեսական ֆորումի ժամանակ:
Նա նշել է, որ իրենք ցանկանում են, որ ԵվրԱզԷս-ը այլ ինտեգրման կառույցների հետ սերտ հարաբերություններ ստեղծի, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում.
«Այդպիսի համագործակցությունը կնպաստի համաշխարհային տնտեսությանը: Եվ, իհարկե, հատկապես կարևոր է Եվրոմիության հետ երկխոսությունը, որը մեր առևտրային առաջատար գործընկերն է», – ասել է ՌԴ առաջնորդը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ