Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Աղվան Վարդանյանի, եռյակը մանիպուլյացիայո՞վ է զբաղված

Հոկտեմբեր 03,2014 13:55

«Ես միշտ ասել եմ, որ երբեք ժողովրդի անունից խոսելու պատասխանատվություն չեմ վերցնի իմ վրա: Ես երբեք չեմ ասի` ժողովուրդը սա է պահանջում, նա է պահանջում: Հակառակը, բոլոր նրանք, ովքեր ասում են, թե հանրահավաք կանենք, ժողովուրդը կորոշի, թե ինչ պետք է անենք, դա պարզ մանիպուլյացիա է, դա պատասխանատու քաղաքական ուժի անելիք չէ` ժողովուրդը կորոշի, ես կանեմ: Մենք շատ ենք սիրում ժողովրդի անունից խոսել, բայց դա այդպես չէ: Ասել եմ բազմիցս, որ միշտ մեծամասնության կարծիքը ձևավորում է փոքրամասնությունը՝ երկրի քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային էլիտան, այնպես որ համաձայն չեմ, որ թաքնվում են ժողովրդի անվան տակ»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն` ի պատասխան լրագրողների հարցերի:

Լրագրողներից մեկը նկատեց, որ «Ժառանգությունը» պնդում է, թե իշխանափոխության պահանջ է դնում ժողովուրդը ու հետաքրքրվեց`ըստ ՀՅԴ-ի ժողովուրդն իշխանափոխություն է ուզո՞ւմ, և արդյոք ՀՅԴ-ն պատրաստ է միանալ այդ պահանջին:

Աղվան Վարդանյանի խոսքով, ժողովուրդը կարող է տարբեր բաներ ուզել, չեն կարող բոլորը մեկ բան ուզել: Նա նշեց, որ վստահ չէ, որ հանրահավաքները ձգելը ժամանակի ու տարածության մեջ, օգտակար է, որովհետև երբ տարբեր վայրերում ասվում է նույն բանը, խոսքը մաշվում է, երբ ավելին չես կարող ասել` տարբեր պատճառներով: «Աբովյանում անում ենք հանրահավաք, ու Կապանի ակտիվ զանգվածը հետևում է հանրահավաքին: Այնպես չէ, որ 19-րդ դարն է, և պետք է գնալ Կապան ու նույն հանրահավաքն անել: Եթե մենք մասնակցեինք այդ հանրահավաքներին, պիտի առաջարկեինք հանրահավաք անել երկու-երեք տեղում, այլապես խոսքը մաշվում է: Ես միայն ուրախ կլինեմ, եթե մեր գործընկերները հաջողեն և մարդաշատ հանրահավաք անեն»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Բուն իշխանափոխության պահանջի մասին էլ ասաց. «Դա ուտոպիայի ժանրից է»: Նա նկատեց, որ եռյակի հանրահավաքները «մանիպուլյացիա են»

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Բայց ինչ կարգի երեսփոխան դուրս եկան էս դաշնակները, դե պարզ ա թե ինչի, որովհետև մի երկու բան են խոսք տվել իրենց, դրա համար էլ սենց են պահում իրանց․․դուք էլ հետներն եք խորտակվելու, հիշեք․

  2. Արտակ says:

    Աղվան Վարդանյանի խոսքերից ցավոք զգացվում ա, որ ՀՅԴ-ն այլևս ճամբարափոխ է եղել, և այս դեպքւոմ կորցնելու բան ունի ոչ թե Եռյակը, այլ միայն ՀՅԴ-ն, քանի որ հայտնի է, թե ինչ է կատարվել բոլոր այն կուսակցությունների հետ, ովեքեր գործարքի են գնացել իշխանությունների հետ. դրա հետևանքները շատ շուտով ՀՅԴ-ն իր վրա կզգա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031