Ծաղկաձորում շարունակվում է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Գրողների ստեղծագործական տանն ամեն օր մոտ երկու տասնյակ ֆիլմ է ցուցադրվում, իսկ արդեն երեկոյան կլոր սեղանի շուրջ կազմակերպվում քննարկումներ, որոնք անցնում են բավականին բուռն:
«Առաջին անգամ եմ մասնակցում կինոփառատոնի և պիտի ասեմ, որ տպավորություններս շատ լավն են, իսկապես, ստեղծագործական մթնոլորտ է տիրում: Երեկ քննարկում եղավ, որը բուռն անցավ, շատ հետաքրքիր զրույցներ եղան, տարբեր մտքեր և կարծիքներ հնչեցին: Այսօր էլ քննարկում ունենք, որին շատ եմ սպասում, քանի որ օրվա ընթացքում իմ ֆիլմն են ցույց տալու, հետաքրքիր կլինի լսել մյուսների կարծիքները»,- ասում է Սլավոնական համալսարանի ուսանողուհի Շուշան Մովսեսյանը` հավելելով, որ իր համար փառատոնը շատ կարևոր էր հատկապես նոր ընկերներ, գործընկերներ գտնելու առումով:
«Սլավոնական համալսարանում եմ սովորում, որտեղ բոլորը քաղաքագետներ են գրեթե և, երբ ֆիլմ ես նկարում ստիպված ես ծանոթների միջոցով օպերատոր կամ դերասան գտնել, քանի որ այստեղ չկան: Այս օրերի ընթացքում ես նոր ընկերներ, գործընկերներ գտա և այսուհետ կարող եմ դիմել նրանց օգնությանը: Ավելին, հնարավոր է համատեղ ֆիլմեր նկարահանենք»:
Շուշան Մովսեսյանի ֆիլմը կոչվում է «Մոսկվիչ»` Գոգոլի «Շինել» պատմվածքի հիման վրա, պարզապես այստեղ հերոսին ծաղրում են Մոսկվիչ ունենալու համար:
Գառնիկ Կարապետյանն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանը: Ֆիլմի ստեղծման համար է օգտագործել է 30.000 լուսանկար: Այստեղ, բնականաբար, անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը:
«100 տարի է անցել, բայց դեռ չենք կարողանում աշխարհին ապացուցել, որ Ցեղասպանություն եղել է, դա մեծ ցավ է»,-ընդգծեց նա:
«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմ