Երեկ Մասիս քաղաքում Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Կարո Կարապետյանն ընդդեմ Արթուր Զադոյանի դատական նիստի ընդմիջմանը լրագրողները ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինքը հիմա ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, որին Կարո Կարապետյանը հակադարձեց: «Ես երկրի նախագահին հարգում եմ եւ իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ ձայնը ես եմ տվե եւ էտի գիտեն բոլորը: Ուրեմն, ձեր էտ հարցերով ինձ մի դիմեք»:
Հարցին, թե դուք բարգավաճ եք, ո՞նց եք նախագահին ձայն տվել, դուք հիմա բարգավա՞ճ եք, թե՞ հանրապետական, Կարո Կարապետյանը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի: Լավ, էկել եք, կառոչե, էս գործով՝ էս գործով հարց տվեք: Մի քաղաքականացրեք էս հարցը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ