Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Չեմ կարծում, որ մաքսակետ կլինի». «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 03,2014 13:02

Հատված ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հարցազրույցից:

– Պարոն Բաբայան, Ղարաբաղը ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանին մաքսակետեր տեղադրվելու հարցում։

– Մաքսակետ մենք չենք պատկերացնում եւ չեմ կարծում, որ այդպիսի մաքսակետ կարող է լինել։ Այս հարցը չգիտես ինչու շահարկման է ենթարկվում եւ իրականության հետ որեւէ կապ չունի։

– Բայց ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության պայմանագիրը նախագծի հրապարակման մեջ հստակ երևում է, որ ՀՀ եւ ԼՂ սահմանին առնվազն երկու մաքսակետ պարտադիր պետք է լինի։

– Բայց Հայաստանը մենակ ԼՂՀ-ի հետ չէ, որ սահմանակից է:

– Խոսքը վերաբերվում է նրան, որ ըստ փաստաթղթի Լաչինում եւ Սոթքի լեռնանցքում մաքսակետ պետք է լինի։

– Չեմ կարծում, թե այդպիսի բան կարող է լինել։ Հաշվի առնելով Արցախի եւ Հայաստանի յուրահատուկ կապերը, չեմ կարծում, որ մաքսակետ կլինի։

– Փաստորեն Հայաստանի ԱԳՆ-ի հրապարակած փաստաթուղթը սխա՞լ է։

– Կարող է փաստաթղթում ինչ-որ կետեր լինեն, բայց դա չի նշանակում, որ մաքսակետ է լինելու։

Պետք է նշեմ, որ մի քանի տարի՝ հատկապես պատերազմի տարիներին, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի սահմանին եղել է մաքսակետ, եւ բավականին խիստ ռեժիմով էին դրանք գործում։ Բայց չգիտես ինչու այն ժամանակ ոչ ոք դրա մասին չէր բողոքում։ Ես համոզված եմ, որ որեւէ մաքսակետ չի լինելու։ Նախկին մաքսակետերը ժամանակի թելադրանքով հնացած համարվեցին եւ հանվեցին։

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031