Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Ես ուժեղ եմ, ես չեմ զիջին» ոչնչի չի բերի»

Հոկտեմբեր 03,2014 12:57

«Մենք որքան հիշում եմ, ձեռնպահ ենք քվեարկել այդ օրենքին` մատնանշելով այն պրոբլեմները, որոնք առաջանալու են: Բայց մեր իրականության մեջ միշտ հասնում է վերջին օրը, վերջին սահմանին, կամ գիտակցելով, կամ ուղղորդելով սկսում են դժգոհել բողոքել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` պատասխանելով հարցին, ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քվեարկության ժամանակ ընդդիմության մեծ մասը կողմ քվեարկեց, իսկ հիմա առաջացել է այնպիսի վիճակ, որ «կողմ» քվեարկածները ստիպված են հանդես գալ օրենքին դեմ: Նա հիշեցրեց, որ այդ օրենքի քննարկման ժամանակ խորհրդարանում խոսվել է օրենքի գործարկման արդյունքում հնարավոր խնդիրների մասին:

Աղվան Վարդանյանի խոսքով ակնհայտ է, որ 3,5 տոկոս հարկի նվազեցումը 1 տոկոսի`դրական քայլ է, սակայն դրան զուգահեռ ստեղծվում են լծակներ, որոնք բացասական հետևանքներ են առաջ բերում ՓՄՁ-ների համար: «Դրականի ու բացասականի խառնուրդը միշտ բացասական է տալիս: Մեզ համար էն գլխից պարզ էր, որ եթե փոքր և միջին բիզնեսը մինչև վերջ փաստաթղթավորվի, ապա նրանց մեծ մասը, ես չեմ բացառում, որ 70 տոկոսը անցնելու են 58 միլիոնի շեմը, ահա ինչու առաջարկում էինք շեմը բարձրացնել մինչև 150 միլիոն դրամ: Ստուգումների այնպիսի մեխանիզմ , որ դրված է այս օրենքի մեջ, գլխացավանք է առաջացնելու ՓՄՁ-ների համար: Մեր կառավարությունը քանի որ չի ուզում ակնհայտորեն սխալ արած բանը զիջել ու գտնել օպտիմալ լուծում, որի առաջարկները արվել են նաև մեր կողմից, ասում է, թե չի ստուգի: Բա եթե չես ստուգելու, օրենքն ասում է, պիտի ստուգես, որ փաստաթղթավորվի ու բյուջե մուտքեր գան: Օրենքն ասում է պիտի ստուգես, բայց բանավոր որոշմամբ ասում ես, որ չես ստուգի: Այս միջանկյալ լուծումները կամ «ես ուժեղ եմ, ես չեմ զիջի», ոչ մի լավ բանի չեն բերելու»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ըստ նրա, ժամանակ շահելու, կիսամիջոցներով առաջ գնալը ոչնչի չի բերի. «Երեկ կառավարությունը դեմ էր որևէ բան փոխելու, կեսօրից հետո կառավարությունը մի քանի օր ժամանակ է խնդրել ու խոստացել, որ պատասխան կտա: Պետք է օպերատիվ լուծումներ գտնել, այլ ոչ թե փորձել մաշեցնել հարցը: Այս հարցը մաշվեց, մյուս հարցն է առաջանալու»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031