Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Ամսի 10-ին նոտաները շատ ավելի բարձր կլինեն»

Հոկտեմբեր 03,2014 12:46

«Ի սկզբանե հայտարարել էինք, որ գնում ենք մարզեր`ճշտելու ժողովրդի պատրաստակամությունը: Համաձայն եմ, օր-օրի հասունանում է իշխանափոխության ցանկությունը: Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն իրենց թիմով նպաստում են այդ պահանջի հասունացմանը, քան մենք ենք անում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Լրագրողներից մեկը նկատեց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հանրահավաքներից տպավորություն է ստացել, որ ժողովուրդն իշխանափոխության պահանջ է դնում ու հետաքրքրվեց`ամսի 10-ին, քաղաքական ուժերը դա որպես քաղաքական պահանջ կձեւակերպե՞ն:

Իբրեւ իր դիտարկման հավաստիացում, որ նախագահն ու վարչապետն իրենց թիմերով նպաստում են իշխանափոխության պահանջի հասունացմանը, Արամ Մանուկյանն օրինակ բերեց վերջին քառօրյայում մերժված արտահերթ նիստերը, որոնցից մեկն էլ «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրարկման առաջացրած դժգոհության ալիքին ու օրենքում փոփոխություններ կատարելուն էին վերաբերվում: Նա «մինուս» համարեց նաեւ «Արտակարգ դրության ռեժիմի մասին» ՀԱԿ-ի ներկայացրած նախագծի մերժումը, որը վերաբերվում է զինված ուժերի կիրառմանը քաղաքական գործընթացներում: «Միտինգները գնալով կլինեն ավելի ագրեսիվ ու պահանջատեր, քանի որ իշխանությունն է մղում դրան: Ամսի 10-ին նոտաները շատ ավելի բարձր կլինեն»,- ասաց նա:

Ճշտող հարցին` իշխանափոխության պահանջ կդրվի՞, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ես դա տեսնում եմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031