Երեկ Մասիս քաղաքում Արարատի եւ Վայոց Ձորերի ընդհանուր իրավասության դատարանում Կարո Կարապետյանն ընդդեմ Արթուր Զադոյանի դատական նիստի ընդմիջումներին կողմերը բավականին ակտիվ շփվում էին լրագրողների հետ:
Գործով տուժող ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը, մասնավորապես, պնդում էր, որ ամբաստանյալը մեքենաների գողության գործով տարբեր երկրներում 14 անգամ դատվել է. «14 անգամ դատված հանցագործը ո՞նց կարա ճիշտ ըլնի՝ մեքենաների համար, տարբեր երկրներում: Եթե քրեական գործը ուսումնասիրեք, իրա փաստաբանը, եթե հարգալից լինի, նկարները կտա, թե ում անուն-ազգանունով», – հայտարարում էր Կարո Կարապետյանը:
Նրան կողքից լսող ամբաստանյալ Արթուր Զադոյանը, որը համեմատաբար քչախոս էր, լրագրողների առաջարկին՝ պատասխանել այս հայտարարություններին, ասաց. «Ասելու բան չունեմ: Ի՞նչ պատասխանեմ: Ո՞վ չի ճանաչում (Կարո Կարապետյանին.- Ա.Հ.): Գործի մեջ կա՝ մի անգամ Պորտուգալիայից դեպորտ եմ արվել ժամկետը լրանալու պատճառով»:
Արթուր Զադոյանը մեղադրվում է այն բանում, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն եւ ռազմամթերք: 2009 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ տվել սպանության սպառնալիքներ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարոն էլ մի բան չի, բայց ճիշտ ա ասում Զադոյանի մասին:Զարմանալի ա, որ հատկապես էս կուսակցական սայտն ա համակրանքով լցված Զադոյանի նկատմամբ:Հեռու մնացեք:Գուցե լավ քրքրեն ավելի վատ բաներ բացվի,որոնք ձեր կուսակցության ստվերոտ մասի պատմությունները հիշեցնի: