Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. ԵՏՄ-ին միանալու գործընթացը անդառնալի, անխուսափելի ու անշրջելի չէ. «Իրատես de facto»

Հոկտեմբեր 03,2014 12:36

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

– Հայաստանի շարքային քաղաքացու համար ի՞նչ տարբերություն՝ իշխանությո՞ւնն է երկիրը կառավարում, թե՞ ոչ իշխանությունը, եթե Հայաստանն անշեղ գնում է ԵՏՄ։

– Այսօրվա երեք քաղաքական ուժերից ոչ մեկը պաշտոնական հայտարարություն չի ընդունել ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ։

– Լևոն Տեր-Պետրոսյանը գործընթացը անխուսափելի ու անշրջելի էր որակում ու միակ տարբերությունը ձևերի մեջ էր տեղավորում, ԲՀԿ-ն այդ թեմայից պատկառելի հեռավորության վրա է մնում։

–Մենք ասում ենք՝ գործընթացը անդառնալի, անխուսափելի ու անշրջելի չէ։ Կրկնում եմ՝ պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Ընդամենը վերլուծվել է իրավիճակը։

Ակնհայտ էր, որ Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը բոլորիս վրա թանկ է արժենալու՝ ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղուց զգուշացրել էր։ Իսկ ոչլեգիտիմ իշխանությունն ուժեղ չի կարող լինել և արտաքին ազդեցությունների առջև շատ խոցելի է, ուրեմն՝ Հայաստանին առաջին հերթին լեգիտիմ իշխանություն է պետք, որը կարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին՝ օգտագործելով փոխլրացման ու հակակշիռների մեխանիզմները։ Դա է պատճառը, որ կարևորագույն խնդիրը Հայաստանում իրավիճակ փոխելն է՝ սա մեկ։

Երկրորդ՝ եթե մենք ոչինչ չանենք, միանշանակ է, որ անդամակցելու ենք ԵՏՄ-ին։ Իշխանափոխություն իրականացնելով հնարավորություն է ստեղծվում, որ ԵՏՄ-ին դեմ քաղաքական ուժերը իրենց տեսակետներով հանդես գան: Եթե ստանան հասարակության աջակցությունը, որեւէ խնդիր չկա:

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031