«Եթե այստեղ եղա՝ կմասնակցեմ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայատարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին` հոկտեմբերի 10-ին եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» հրավիրած հանրահավաքին անձամբ ինքը մասնակցելո՞ւ է:
Իսկ ՕԵԿ-ը հարթակում կլինի՞ այդ օրը հարցին էլ պատասխանեց, որ որեւէ հրավեր չեն ստացել, բայց ՕԵԿ-ականներն ազատ են իրենց ընտրության մեջ. «Չեմ բացառում, որ շատ ՕԵԿ-ականներ կմասնակցեն»:
Մեկ այլ հարցի`ՕԵԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, մանավանդ, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասաց, որ հանրահավաքներից հստակ հասկացել է`ժողովուրդը իշխանափոխություն է պահանջում:
«Այսօր օրակարգում նման խնդիր չի քննարկվում: Բոլորովին վերջերս մենք կոալիցիայից դուրս գալով`այդ հարցին պատասխանել ենք: Ամսի 10-ի հանրահավաքում կլինի՞ նման հարց` կքննարկենք` կասենք»
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ