Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահ չե՞ն դառնա առանց ՀՀԿ-ի որոշման. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 03,2014 12:15

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ՝ պարզելու համար, արդյո՞ք ՀՀԿ-ում մտահոգված չեն ԲՀԿ-ի ակտիվությունից ու հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծաոուկյանի՝ նախագահ առաջադրվելու մտադրությունից։

– Պարոն Մելիքյան, տեղեկություններ կան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ՝ տեղեկացնելով առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին։ ՀՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում նման հնարավորությանը, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն ի վերջո դեմ դուրս կգա ՀՀԿ-ին։

– Ես կարող եմ ընդամենը մեկ բան ասել, բոլոր նրանք, ովքեր նման նպատակներ են հետապնդում, պետք է իմանան՝ առանց Հանրապետական կուսակցության որոշման որեւիցե մեկը չի կարող դառնալ Հանրապետության նախագահ։ Ես չգիտեմ, թե ով ինչ է ասել կամ ասելու, ես չգիտեմ, թե ով ինչ է ցանկանում կամ ցանկանալու, ես չգիտեմ, թե ովքեր են նախագահ դառնալու ցանկություն հայտնելու, բայց կարող եմ ասել, որ առանց Հանրապետական կուսակցության որոշման եւ պաշտպանության ոչ ոք չի կարող դառնալ ՀՀ նախագահ։

– Այդուամենայնիվ, կարծես թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միանգամայն վստահ է իր ուժերի վրա, առավել եւս, որ այսօրվա քաղաքական դաշտի մեծամասնությունը համախմբված է նրա շուրջ։ Չե՞ք կարծում, որ այս դեպքում առանց հանրապետականների որոշման եւ պաշտպանության էլ Գ. Ծառուկյանը կարող է իր համար ցանկալի արդյունքի հասնել։

– Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի, բայց կրկնեմ՝ ով ցանկանում է դառնալ Հանրապետության նախագահ, պետք է իմանա, որ այդ ճանապարհն անցնում է Մելիք –Ադամյան փողոցով։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031