Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Ասլանյան. «Վարչապետին ներկայացվել է մի փաստաթուղթ որից փոքր ձեռներեցները տեղյակ չէին»

Հոկտեմբեր 03,2014 12:12

«Մենք տեղյակ չէինք խնդիրներին, որոնք ներկայացվեցին այնտեղ»,- այսօր՝ հոկտեմբերի 3-ին, «Նոյյան տապան» մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը,  հայտարարեց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը:

Նրա խոսքերով՝ կատարվածը փոքր ձեռնարկություններին չէր առնչվում: Նա նշեց, որ վարչապետին հանձնվել է մի փաստաթուղթ, որոնցից իրենք նույնիսկ տեղյակ չէին: Պրն Ասլանյանը հավելեց, որ փոքր ձեռներեցները քննարկել են խնդիրը եւ որոշել են երկուշաբթի օրվանից շարունակել իրենց բողոքի ակցիաները թե՛ Երեւանում, թե՛ Հայաստանի այլ մարզերում.

«Մենք կարծում ենք, որ մեր մեջ կան միջին բիզնեսի ներկայացուցիչներ, եւ հավանաբար նրանք էին այդ հարցը բարձրացրել եւ քննարկել ներսում: Մեր պահանջն, ինչպես եղել է առաջին օրվանից, շարունակում է մնալ նույնը: Մենք առաջարկում ենք կա՛մ կասեցնել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, կա՛մ երկու օրենքները թողնել ուժի մեջ՝ թե՛ նախկինը եւ թե՛ նորը, որպեսզի տնտեսվարողներն ազատ հնարավորություն ունենան օգտվելու երկու հարկադրույքներից էլ»:

Ստեփան Ասլանյանը նշեց, որ կապվել են հանրապետության մյուս փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ, նրա խոսքերով՝ վերջիններս չեն դադարելու իրենց բողոքը:

«Այս օրենքով փոքր բիզնեսը չի կարող գործել: Ես ուզում եմ հավատալ վարչապետի խոսքին, որն ասաց փոքր բիզնեսին դա վտանգ չի սպառնում, սակայն նաեւ հասկանալով մեր իրականությունը պետք է լինեն հստակ երաշխիքներ, որի արդյունքում փոքր բիզնեսը կարող է հանգիստ շունչ քաշել, այլապես՝ բողոքի ակցիաները շարունակվելու են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031