Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մաքսակետի անունը կդնեն հսկիչ կետ. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 03,2014 12:05

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ ունենալը բացառվում է, ընդ որում՝ մարդիկ կան, որ ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, ապա ավելացրել է, թե Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ տասնյակ ճանապարհներ կան, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է։

«ՉԻ» – Մի խոսքով՝ փոխզիջումային տարբերակը գտնված է. մաքսակետ կլինի, բայց անունը կդնենք «հսկիչ կետ» եւ կհամարենք, որ բարոյական հաղթանակ ենք տարել։

Ինչ վերաբերում է տասնյակ ճանապարհներին, ապա ցանկության դեպքում դրանք կարելի է հեշտությամբ վերահսկել։ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ, օրինակ, հարյուրավոր ճանապարհներ կան, բայց մաքսակետեր գործում են միայն մի քանի ճանապարհների վրա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031