Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք արտահայտվում են շրջանառության հարկը վերացնելու կամ փաստաթղթաշրջանառության դեմ, կամա թե ակամա պայքարում են ստվերայնության զարգացման համար. «Իրատես de facto»

Հոկտեմբեր 03,2014 11:47

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

– Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք արտահայտվում են շրջանառության հարկը վերացնելու կամ փաստաթղթաշրջանառության դեմ, կամա թե ակամա պայքարում են ստվերայնության զարգացման համար։ Եթե չկա փաստաթղթավորում, ապա կոռուպցիայի զարգացման խորացումն անխուսափելի է։ «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որը պահանջում է նաև փաստաթղթաշրջանառություն, առաջին հերթին միտված է ստվերայնության դեմ։ Այլ խնդիր է, թե ով և ինչպես է փորձում հարցը լուծել։ Ստվերը կանխելու ճանապարհներից մեկը դրված է «Շրջանառության հարկի մասին» օրենքում, որն այսօր քննարկման առարկա է դարձել հանրության համար, և ես համոզված եմ, որ թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում խնդիրը լուծում կստանա։
Սակայն մեր հանրությունը չի նկատում, որ մենք հարկի չափի մեջ չխորանալով՝ պատրաստ ենք երկրում ապահովելու շրջանառություն։ Իսկ սա չտեսնելը նշանակում է ուղղակի ջուր լցնել կոռուպցիայի ջրաղացին։

– Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն ասում են, որ իրենք կոռուպցիայի դեմ պայքարին դեմ չեն, հակառակը՝ կողմ են, և դրա համար պահանջում են, որ կառավարությունը ոչ թե ՓՄՁ-ից, այլ խոշոր բիզնեսից պահանջի փաստաթղթավորում։

– Հասարակության այն հատվածը, որը կոռուպցիային մասնակից չէ, պայքարելու է կոռուպցիայի դեմ, ինչի պատճառով, բնականաբար, առաջանում է բողոք և գանգատ։ Կարծում եմ՝ խնդրին լուծում պետք է տանք։ Հասարակության բոլոր շերտերը պետք է մասնակցեն կոռուպցիայի դեմ պայքարին, որովհետև բոլորս հասկանում ենք, որ պետբյուջեի չմուտքագրված գումարները կենսաթոշակներ են, սոցվճարներ, աշխատավարձեր և այլ ծախսեր։ Սա այն հարցն է, որն առաջնային դիտարկման է։ Եվ եթե մենք դրանք առաջնային ենք համարում, ապա բոլորս հաստատակամորեն պարտավոր ենք մասնակցել կոռուպցիայի դեմ մղվող պայքարին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031