Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում՝ ս. թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին կբացվի ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանի մանրաքանդակների ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 12-ը: Ցուցահանդեսում ներկայացվում է հեղինակի չեխական շարքի մանրաքանդակները:
Յարոսլավ Հաշեկի ‹‹Շվեյկ›› աշխատանքը լայն ճանաչում է բերել վարպետին Չեխոսլովակիայում, որի համար էլ նրան շնորհվել է Սկալիցա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
Ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանի ստեղծագործական որոնումների համար ներշնչանքի աղբյուր են հանդիսանում հայ ավանդական ճարտարա¬պետության, խեցեգործության, կարպետագործության նմուշները, խաչքարերի զար¬դանախշերը:
Նրա հմուտ ձեռքի տակ սովորական կավը, փայտը, մետաղը, կաշին ու տարատեսակ ներկերը դառնում են արարող հումք, ինքնաարտահայտման յուրատիպ միջոց և արվեստի գործ:
Սահակ Սահակյանի ստեղծագործություններում իրենց նորովի կերպավորումն են գտնում համաշխարհային գրականության, դիցաբանական պատումների հանրաճանաչ հերոսները:
Բազմաշնորհ վարպետը մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների՝ արժանանալով բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի, իսկ նրա աշխատանքների վերաբերյալ ռուս անվանի արվեստա¬բան Ա. Կամենսկին ասել է. ‹‹Սահակ Սահակյանի ստեղծագործությունները դիտելիս պարզորեն զգում ենք, թե որքան շատ բան կարող է տալ և որքան անվերջանալի է ազգային ավանդույթի հավերժական տարերքը››:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի նախարարություն