Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը պարզաբանեց, թե ինչու չէր մասնակցել վերջին երկու հանրահավաքներին. «Հրապարակ»

Հոկտեմբեր 03,2014 10:56

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվեց՝ մասնակցելո՞ւ է այսօրվա եւ հետագա մյուս հանրահավաքներին:
«Այո»,- հակիրճ պատասխանեց Մանուկյանը՝ չցանկանալով անդրադառնալ շրջանառվող տեղեկություններին, թե իրեն մեկուսացրել են հանրահավաքներից։ Այդուհանդերձ պարզաբանեց, թե ինչու չէր մասնակցել վերջին երկու հանրահավաքներին։
«Նախորդ օրերին ես զբաղված եմ եղել էս միտինգների կազմակերպմամբ, ինչպես նաեւ Վանաձորի եւ Գյումրիի միտինգների կազմակերպմամբ։ Էդ օրերին ես եղել եմ Գյումրիում, Արթիկում, Մարալիկում, Վանաձորում»,- ասաց Մանուկյանը՝ ընդգծելով, որ չմասնակցելն ընդամենը տեխնիկական պատճառներով է եղել։

Մանուկյանին մի քանի հարց են ուղղել միտինգներում երեք ուժերի գործողությունների համաձայնեցվածության վերաբերյալ։

– Թե՛ անձամբ Ձեր եւ թե՛ երեք ուժերի ելույթների տեքստը, բովանդակությունը, կոչերն ու վանկարկումները արդյոք համաձայնեցվա՞ծ են իրար հետ, թե՞ ազատ եք յուրաքանչյուրդ ձեր խոսքում։

– Ազատ ենք։ Ընդհանուր սկզբունքներն ենք նայում, բայց յուրաքանչյուրս ազատ ենք մեր խոսքում, մենք ոչ մի ելույթ նախապես չենք քննարկում, չկա՛ էդպիսի բան։

– Այսինքն՝ նույն նախագահի կամ իշխանափոխության կոչերը՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր» եւ այլն, դրանում դուք միանգամայն ազատ եք, եւ որեւէ կաշկանդող բան չկա՞, թե ինչ կոչեր կարելի է հնչեցնել։

– Բացարձակ, ոչ մի կաշկանդող բան չկա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031