Լրահոս
Օրվա լրահոսը

Ի դեմս «խավիարային դիվանագիտության»՝ հայաստանցի պաշտոնյաներն ունեն մշտական արդարացում. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 03,2014 10:51
xaviar

Ամեն անգամ Ղարաբաղի հարցում մի որեւէ դիվանագիտական ձախողում արձանագրելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները տեղի ունեցածը շտապում են բացատրել այսպես կոչված «խավիարային դիվանագիտությամբ»։ Իբր՝ ադրբեջանցիները փողով գնում են եվրոպացի քաղաքական գործիչներին, ովքեր էլ Իլհամ Ալիեւի պատվերով կայացնում են հակահայ որոշումներ։

Որ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» իրականում գոյություն ունի, դրանում կասկածելու հարկ, իհարկե, չկա։ Բայց որքանով այն օգտակար է Ադրբեջանին, նույնքան էլ կարծես սկսել է օգտակար լինել հայաստանցի պաշտոնյաներին ու դիվանագետներին, որովհետեւ ի դեմս «խավիարային դիվանագիտության»՝ նրանք ունեն մշտական արդարացում։ Ու այս արդարացումը խանգարում է ոչ միայն ի հայտ բերել հայկական դիվանագիտության բացերն ու վատ աշխատող օղակները, այլեւ քողարկում է մեր արտաքին քաղաքականության ռազմավարական բացերը։

Բայց եթե նույնիսկ խնդիրը դիտարկենք «խավիարի» տեսակետից, կրկին բազմաթիվ հարցեր են առաջանում, որովհետեւ ասել, որ Ադրբեջանը փող ունի ու աջուձախ գնում է բոլորին՝ նշանակում է՝ ոչինչ չասել։ Իսկ ինչո՞ւ Հայաստանը փող չունի, որովհետեւ նա՞վթ չունի։ Նավթ չունենք, մոլիբդեն ունենք, պղինձ ունենք, ոսկի ունենք, Սփյուռք ունենք։ էդ ինչպե՞ս է, որ տասնյակ օլիգարխներ ու պետական պաշտոնյաներ այդ ամենի վրա բառացիորեն միլիարդներ են աշխատել, իսկ «խավիարային դիվանագիտությանը» հակադրվելու գումարներ պետությունը չունի։

Իսկ ընդհանրապես այնպիսի փաստաթղթերը, ինչպիսին, օրինակ, «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ի որոշումն է, չեն կարող ընդունվել միայն «խավիարային» գործոնների պատճառով։ Դա էլ իր ազդեցությունը կունենա, բայց այդ ազդեցությունը որոշիչ լինել չի կարող:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031