Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գցված, թե պասերով. «Ժամանակ»

Հոկտեմբեր 03,2014 10:35

ՀՀԿ ԳՄ նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրել է, որ երկու ամիս առաջ քաղաքական այն ուժերը, որ այսօր սատարում և աջակցում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող առևտրականներին, լուռ էին նույն այդ օրենքը ընդունելիս և ոչ մի ձայն, ոչ մի դժգոհություն չէին արտահայտում: Աբրահամյանը ասում է, որ եթե օրենքը չի բխում ժողովրդի շահերից, ապա թող գան, նստեն ու քննարկեն, սակայն ըմբոստանալ ու սրել իրավիճակը ընդունելի չէ:

Հովիկ Աբրահամյանի այս արտահայտությունը և վերջին օրերի մի շարք արտահայտություններ, ըստ էության, այնպիսի տպավորություն են թողնում, որ ուժերը, որոնք երկու ամիս առաջ աջակցել են նրան այս օրենքն ընդունել, այսօր պարզապես «գցել» են նրան, կամ նա առնվազն ունի «գցված լինելու» կասկածներ կամ զգացողություն և այս իսկ պատճառով փորձ է անում ապահովագրվել ավելի հեռուն «գցվելուց»:
Խոսքը, բնականաբար, ոչ իշխանական ուժերի մասին է, որոնք իսկապես երկու-երեք ամիս առաջ Հովիկ Աբրահամյանի հետ հույսեր էին կապում և հավանության արժանացնում նրա քայլերը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031