Իշխանական թիմում անհանգստություն ու տագնապ է։ Վարչապետի նյարդերը տեղի են տալիս, եւ նա կոռեկտության սահմանը խախտում է ոչ միայն քաղաքական հակառակորդների նկատմամբ, այլեւ Գալուստ Սահակյանին է հանդիմանում, թե՝ իմ ժամանակ սենց բան չկար, բոլորն իրենց տեղում էին՝ չափի մեջ։
Բայց «իր ժամանակ» նաեւ մարդասպանության մեջ մեղադրվողին մարզպետ չէին նշանակում։ Եթե գնացել եք նման քայլի, ապա բարի եղեք դիմացեք այս հարձակումներին։
Կարծում եք, թե Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյա՞նն են «ձեռից գնացել»։ Բոլորովին ոչ։ Նման իրավիճակում անպայման կհայտնվեր մեկը, ով կստանձներ այդ դերը եւ կասեր «յոթ փութ մեղրով կուլ չգնացող» խոսքեր։ Դա համարեք հասարակական վրդովմունքի դրսեւորում։
Եթե այդքան թանկ է Լիսկան, որ գնացել եք նման քայլի, ապա պատրաստ եղեք լսել եւ հեգնանք, եւ տհաճ ակնարկներ, եւ դիմանալ ձեր անձի ու որոշումների հանդեպ քամահրակաև վերաբերմունքին։ Նույնիսկ լավ է, որ գտնվում են մարդիկ, որոնք Ազգային ժողովում բարձրաձայնում են այդ մասին։ Գոնե էկրանից լսողների «սիրտը հովանում է», եւ «թվանքը» չեն առնում գալիս ձեր տների ու նստավայրերի վրա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև