Ադրբեջանական զինուժը կրկին ոտնձգության է դիմել Բերդի սահմանագոտում:
Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 2-ի ժամը 17-ի սահմաններում ադրբեջանական զինուժը գնդակոծել է Չորաթանի սահմանամերձ Ներքին շեն տեղամասում գտնվող Արմեն Սահակյանի «ԶԻԼ» ավտոմեքենան: Գնդակներից չորաթանցու բեռնատարը 5-6 տեղ վնասվել է:
Երկարատեւ գնդակոծության հետեւանքով մեքենան վտանգավոր գոտուց դուրս է բերվել միայն կեսգիշերին: Կրակոցներից բեռնատարի ռադիատորը վնասվել է, ուստի «ԶԻԼ»-ը վտանգավոր գոտուց դուրս են բերել այլ մեքենայով քարշելու միջոցով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ