Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ում 65 տարի է՝ ժուռնալիստներ են պատրաստվում

Հոկտեմբեր 03,2014 13:00

Հոկտեմբերը հոբելյանական է Երեւանի պետական համալսարանի համար

Հոկտեմբերի 1-ին լրացավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակը եւ ԵՊՀ-ում ժուռնալիստիկայի բաժնի բացման 65-ամյակը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, 1949 թվականին բացված բաժինը 1954-ին հետաքրքիր հունձք է ունեցել. առաջին շրջանավարտների թվում էին Վարդգես Պետրոսյանը, Արտաշես Քալանթարյանը, մամուլի պատմաբան Լիդա Գեւորգյանը ու էլի շատ հայտնի մարդիկ: Ֆակուլտետը նախատեսել է միջոցառումների շարք, օրինակ՝ երեկ հանդիպում կար ՀՀ-ում գործող տարբեր պետական կառույցների, Արարատյան հայրապետական թեմի լրատվական ծառայությունների ներկայացուցիչների հետ:

Պարոն Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ ներկայացուցչական էր հանդիպումը, զրուցել են համագործակցության խնդիրների եւ հեռանկարների մասին, ինչը «Հանրային կապեր եւ լրատվամիջոցների հետ հաղորդակցություն մագիստրոսական ծրագրի» շրջանակներում էր: Մամուլի քարտուղարների կողմից հնչել են առաջարկներ, ոլորտներ նախանշվել, զրույցի ընթացքում պրակտիկաների կազմակերպման անհրաժեշտությունն է կարեւորվել:

«Շնորհակալ են, որ բոլորը պատրաստակամ էին կազմակերպելու պրակտիկաներ, որպեսզի տեսական գիտելիքներ ունեցող ուսանողները նաեւ գործնական հմտություններ ստանան: Նաեւ համակարծիք էին, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետը ճիշտ է վարվում, որ կարեւորում է տեսությունը, որովհետեւ առանց տեսական գիտելիքների պաշարի, լրագրողը նման կլինի այն վարորդին, որը հայտնվել է երթեւեկության մեջ, շատ լավ վարորդ է, բայց ոչ մի ճանապարհային երթեւեկության նշան չգիտի: Վտանգավոր է նման մարդկանց ներկայությունը ճանապարհին:

Օրինակ, մշակույթի նախարարության մամուլի քարտուղարը մտահոգ էր, որ դաշտում քիչ են մշակութային թեմաներով գրող լրագրողները, գիտության պետական կոմիտեի մամուլի քարտուղարն առաջարկում էր մասնագիտացումների հարց լուծել՝ կամընտրական դասընթացների շրջանակներում այս գործին ներգրավելով համապատասխան կառույցների ներկայացուցիչներին»,- հավելեց դեկանը: Հոբելյանական միջոցառումները շարունակվում են, առաջիկայում նախատեսված են հանդիպումներ ԱԺ-ում, կառավարությունում, միջոցառումներ՝ նվիրված Վարդգես Պետրոսյանին, Արտաշես Քալանթարյանին, կայքի շնորհանդես եւ այլն:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031