«Շատ հավանական է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստտից հետո ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ.« Մենք շատ հավանական ենք համարում, որ շատ մոտ ապագայում մենք կանդամակցենք Եվրասիական տնտեսական միությանը»:
Պարոն Շարմազանովի խոսքով, նիստում քննարկվել են նաեւ ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող այլ հարցեր, ամփոփել են ՀՀԿ մեծամասնության աշխատանքները Ազգային ժողովում:
Ի դեպ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ էր ՀՀԿ նիստից առաջ անդրադարձել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցին ու ասել, որ ինքը վստահություն ունի, որ մեր երկրի անդամակցությունն անպայման կլինի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ