Քրդերի ազատազրկման մեջ գտնվող առաջնորդ Աբդուլա Օջալանը զգուշացրել է, որ իր խմբավորումների եւ Թուրքիայի միջեւ խաղաղ բանակցությունները կարող են կասեցվել, եթե «Իսլամական պետության» ահաբեկիչները շարունակեն Քոբանի քաղաքի քրդերի կոտորածը, հայտնում է «Թըդեյս Զաման»-ը:
Մեծամասամբ քրդերով բնակեցված Քոբանի քաղաքը, որը գտնվում է Թուրքիայի և Սիրիայի սահմանին, երկու շաբաթ է, ինչ գրավվել է «Իսլամական պետության» կողմից: Ավելի քան 150 հազար քրդեր փորձում են ապաստան գտնել Թուրքիայում: Քաղաքը բնակեցված է նաև հայերով:
«Եթե այս կոտորածը հասնի իր նպատակին, ապա (խաղաղ բանակցությունների) գործընթացը կավարտվի», – ասել է Օջալանն իր տարածած հաղորդագրության մեջ, – «Բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում, որ փլուզվի գործընթացը, հորդորում եմ իրենց վրա պատասխանատվություն վերցնել Քոբանիի դեպքերի համար»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Օջալանի հետ խաղաղության գործընթացը սկսել է 2012թ.՝ 30 տարվա հակամարտությանը վերջ տալու հույսով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ