Այսօր ՀՀԿ գործադիր նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին «մարտի 1»-ի վերաբերյալ իր հայտարարության սխալների ուղղումը կատարեց:
Հիշեցնենք, որ Աժ-ում հարց ու պատասխանի ժամանակ նա, ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի մտահոգությունների, արձագանքել էր՝ «արա, ի՞նչ եք ստից խոսում, ի՞նչ է, երկրորդ մարտի մե՞կ եք ուզում, ձեր ուզածն ի՞նչ է»:
«Իմ մտահոգությունն եմ հայտնել հանրահավաքների նման ձեւաչափի մասին, որ գնում են հանրահավաքների ու մարդկանց սկսում են հայհոյել, լավածություն է ստեղծվում: Թող գնանք նորմալ, քաղաքակիրթ ձեւով խնդիրները ներկայացնեն: Մենք «մարտի 1» չենք ուզում, հակառակը ամեն ինչ անում ենք, որ նման դեպք չիրականանա մեր երկրում: Մեզ համար ցավալի է»,- իրեն ուղղեց վարչապետը:
Պարոն Աբրահամյանը նեղսրտել է ընդդիմադիր քաղաքական ուժերի տոնից ու վերաբերմունքից. «Պարզապես այդ տոնը, վերաբերմունքը… մենք առաջարկում ենք՝ եկեք միասին քննարկենք, ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները միասին բարձրաձայնենք: Ժողովուրդը ընտրել է բոլորիս, որ իրենց մատների փուշը հանենք, ոչ թե գնանք անձնական հարցեր լուծենք, դեռ երկու- երեք տարի կա ընտրություններին, սկսենք քաղաքականոթւթյամբ զբաղվել»:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին վարչապետը չցանկացավ անդրադառնալ, ասաց՝ ոչ մի անելիք, ոչ մի ասելիք չունի: Հարցին, թե հոկտեմբերի 10-ը երկրում քաղաքական իրավիճակ կփոխի՞, վարչապետը հարցրեց՝ այսօր հոկտեմբերի տա՞սն է ու շարունակեց՝ հոկտեմբերի 10-ը կգա, կտեսնենք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դասվարի նման մի կարմիր գրիչ է պահում, մի կապույտ:Մեկով ուղղում է, մյուսով` ստուգում:Հայ է:Գլխի տեղ փող, խոսքից հետո`մտածել: