Այսօր ՀՀԿ նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իր համար անընդունելի է շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխություններից դժգոհ առեւտրականների բողոքը. «Ինձ համար անհասկանալի ու անընդունելի է, առաջարկում ենք համագործակցել, քննարկումների արդյունքում որոշում կայացնել:Ա յն, ինչի մասին այսօր բարձրաձայնում են, երկու ամիս քննարկել ենք, որեւէ քաղաքական ուժ մտահոգություն չի հայտնել: Հիմա, եթե դժգոհություններ կան, եթե ասում են՝ իրենց շահերից չի բխում, միգուցե նստենք քննարկենք, բայց միանալ, կոչ անել, լարել իրավիճակը, ճիշտ չէ, դա ո՞ւմ շահերից է բխում»:
Դիտարկմանը, թե կառավարությունը հայտարարել է, որ այդ հարցում հետ քայլ չի անելու, վարչապետն ասաց. «Իրենք ասում են՝ հիմա կասեցրեք օրենքը, բայց օրենքը կասեցնում է Ազգային ժողովը: Ասում եմ՝ ինչի՞ համար կասեցննեք, մի հատ քննարկենք, մտահոգությունները լսենք»:
Պարոն Աբրահամյանի խոսքով՝ ինքն այսօր էլ է դժգոհ քաղաքացիների ընդունել, լսել ու խոստացել կառավարության դիրքորոշումն ասել մի քանի օրից. «Խոչընդոտները պետք է վերացնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև