Այսօր երեկոյան ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստին ավստրիացի պատվիրակ Շտեֆան Շնենախը ներկայացրեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնողովի՝ 2013-2014-ին Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և շուրջ 30 երկրներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Զեկույցում ամրագված է, որ մոնիտորինգրի հանձնաժողովի անդամները Հայաստան են այցելել 2014-ի հունիսի 16-18-ը, որը 2012, 2013 խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո առաջին այցելությունն էր: Փաստաթղթում նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումը ներկայացված է այսպես. «Սերժ Սարգսյանը ցանկանում է կառավարական նոր թիմ ձևավորել, որպեսզի բարձրացնի կառավարության նկատմամբ հասարակության ունեցած վստահության ցածր աստիճանը»:
Անդրադարձ կա նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև ասոցացման գործընթացներին: Մասնավորապես ամրագրված է. «Հայաստանը և Եվրամիությունը Վիլնյուսի հավաքի ժամանակ հայտարարեցին, որ երկուստեք ցանկանում են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը: Սակայն 2013-ի սեպտեմբերի 3-ին, անսպասելի շրջադարձային որոշմամբ, Մոսկվա այցելելուց հետո, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ցանկություն է հայտնում անդամակցել Մաքսային միությանը: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այս որոշումը բխում է ՀՀ անվտանգությունից: Մաքսային միությանն անդամակցության որոշումը հակասական ընդունվեց հայ հասարակության մի լայն շրջանակի կողմից, որոնք մտավախություն են հայտնում, որ Մաքսային միությանն անդամակցությունից հետո սպասվում է քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների ոլորտում հետընթաց»:
Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած զեկույցում անդրադարձ կա նաև Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Առանձին տողով փաստաթղթում նշվում է. «Նախագահ Սերժ Սարգսյանը 2014-ի մայիսին հայտարարեց,որ այլևս չի հավակնում ոչ վարչապետի, ոչ նախագահի աթոռին, որպեսզի ցրի այն կասկածները, թե սահմաանդրական բարեփոխումները նախաձեռնել է իր սեփական քաղաքական կարիերայի համար»: Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև այլընտրանքային զինծառայությանը ՝ նշելով, որ Հայաստանում այդ առումով կատարված փոփոխությունները համահունչ են եվրոպական չափանիշներին:
Կարդացեք նաև
Հավելենք նաև, որ Ադրբեջանի մասին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի դիտարկումները բավականին մեղմ են, միայն հպանցիկ է նշվում Ադրբեջանում մի շարք անձանց՝ քաղաքական դրդապատճառներով բանտարկությունների մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Г. Шненах! Упомянутый Вами “широкий круг” граждан, это 50-60 человек))))). А сколько %-ов граждан ЕС знают, где находится Армения?? Может быть нужен сделать мониторинг??