Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ Արթուր Զադոյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանի միջնորդությունները մերժվեցին

Հոկտեմբեր 02,2014 20:12

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAԱյսօր Մասիս քաղաքում Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր, տուժող Կարո Կարապետյանի եւ ամբաստանյալ, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դատավարությունը:

Արթուր Զադոյանը մեղադրվում է այն բանում, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն եւ ռազմամթերք: 2009 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ տվել սպանության սպառնալիքներ:

Ամբաստանյալի պաշտպան Սուսաննա Սարգսյանը բացարկի միջնորդություններ արեց սույն քրեական գործով մեղադրանքի պաշտպանությունն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Կարեն Բիշարյանի եւ տուժող Կարո Կարապետյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի դեմ:

Նախագահող դատավորը երկու դեպքում էլ անցավ խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով՝ մերժեց միջնորդությունները:

Դրանով այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031