Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության ծրագրեր մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում

Հոկտեմբեր 02,2014 19:40

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց  Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի Մանկաբուժության, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ,  պրոֆեսոր ՏատյանաԶնամենսկայային:

Առաջատար մասնագետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 3-ին արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրներին նվիրված գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով:

Արմեն Մուրադյանը նշեց, որ այդ  ձևաչափի հանդիպումները   լավ հնարավորություն են մասնագիտական փորձի, գիտելիքների փոխանակման համար:  Նա  առաջարկեց  սերտացնել  երկու երկրների մասնագիտական միավորումների  համագործակությունը:

Ներկայացնելով  մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի արձանագրած  հաջողությունները` նախարարը շեշտեց, որ Հայաստանում էականորեն նվազել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները:

Տատյանա Զնամենսկայան նշեց, որ Հայաստանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ իրենց համագործակցությունը տարիների փորձ ունի:

Նրա խոսքով` իր ղեկավարած ասոցիացիան ունի մոտ 2000 անդամ: Կառույցի հիմնական նպատակը մայրերին ու նորածիններին ցուցաբերվող բժշկական օգնության բարելավումն է, հատկապես՝ 1 կգքաշով լույս աշխարհ եկած նորածինների:

Պրոֆեսորի գնահատմամբ` Հայաստանի մասնագետները լուրջ գիտելիքներ ունեն այս ոլորտում եւ քննարկումները հնարավորություն կտան բացահայտելու նոր մոտեցումներ և մշակելու առաջիկա ծրագրեր:

Հանդիպմանը ներկա էին  մոր և մանկան ոլորտի հայաստանյան  առաջատար մասնագետներ: Անդրադարձ կատարվեց նեոնատոլոգիայի ոլորտում բժշկության ներկայիս նվաճումների ուսումնասիրման անհրաժեշտությանը,  հասարակության լայն շրջանում նորածնային բժշկության վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացմանը, առողջապահական արդիական այլ հարցերի:

 ՀՀ առողջապահության նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031