Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ Մինսկում, հոկտեմբերի 2-ին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի անդամ Սերգեյ Ռումասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախարարության՝ ԱՊՀ երկրների հետ Մաքային միության և տնտեսական համագործակցության բաժնի փոխտնօրեն Աննա Սիսոևան հայտնելէր, որ Հայաստանը Եվրասիական միության անդամ կարող է դառնալ 2015 թ. հունվարի 2-ին:
ԱՊՀ երկրների և Եվրասիական միության գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին:
«Մինսկի գագաթնաժողովում Բելառուսի հետ կապված բոլոր հարցերը կհանվեն: Բելառուսը համաձայնագիրը ստորագրելուն պատրաստ կլինի… Համաձայնագիրը պետք է ստորագրվի», – ասելէ Ռումասը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ