Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների հայ եւ ադրբեջանցի մասնակիցները շփվում, զրուցում են ոչ միայն պաշտոնական ձեւով, նաեւ՝ համատեղ ընթրիքի շուրջ: Ադրբեջանի բնակիչներից մեկը մեզնից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է, որ Հայաստանը հաղթել է Ղարաբաղյան պատերազմում, սակայն պատերազմի մասնակիցներից շատ քչերն են արժանացել Հայաստանի Ազգային հերոսի կոչման:
Ադրբեջանում հերոսի կոչում ստացածների թիվն անհամեմատ մեծ է:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի 1996թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Մովսես Գորգիսյանին, Վիտյա Այվազյանին, Գեղազնիկ Միքայելյանին,Մոնթե Մելքոնյանին, Ջիվան Աբրահամյանին, Թաթուլ Կրպեյանին, Յուրա Պողոսյանին:
ՀՀ նախագահի 1999թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին:
ՀՀ նախագահի 2004թ. մայիսի 27-ի հրամանագրով բարձրագույն այդ կոչում է շնորհվել Շառլ Ազնավուրին եւ Քըրք Քըրքորյանին:
Կարդացեք նաև
Երկրի նախագահի 2008թ. դեկտեմբերի 6-ի հրամանագրով Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Նիկոլայ Ռիժկովին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Արա, չգիտես, որ հայը ծնված օրից պատերազմի հերոս է:Կապ էլ չունի թե ում հետ է կռվում: